Երեկ Գյումրիի կենտրոնական զբոսայգում հանդիսավորությամբ տեղադրվել է Եղիշե Չարենցի բազալտե կիսանդրին: Արարողությանը ներկա են եղել ինչպես Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ, այնպես էլ հանրապետության ճանաչված արվեստագետներ:
Միջոցառմանը հրավիրված Անահիտ Չարենցը շնորհակալություն է հայտնել և քաղաքապետարանի ղեկավարությանը` մեծ պոետին այդ կերպ հիշել-գնահատելու, և քանդակագործին` նրան ճիշտ ընկալել-ներկայացնելու համար:
Գյումրու քաղաքապետը միջոցառմանը ունեցած ելույթում խոստացել է բացել նաև Չարենցի տուն-թանգարան:
Նշենք, որ կիսանդրու հեղինակը քանդակագործ Զավեն Կոշտոյանն է: