ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վենեսուելայի «նշանակված» նախագահը

Վենեսուելայի «նշանակված» նախագահը
04.08.2024 | 09:58

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելայի ընտրությունների հաղթող է ճանաչում միասնական ընդդիմության առաջնորդ Էդմունդո Գոնսալեսին, ոչ թե գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որը հաղթող է հռչակվել սեփական երկրում:

Այն, որ Վենեսուելայում ընտրությունները կարող էին կեղծվել, միանգամայն արժանահավատ վարկած է, սակայն ուշագրավ է, որ Վաշինգտոնը շեշտը դնում է ոչ թե այդ հանգամանքի վրա, այլ արբիտրի դիրքերից փորձում է որոշել այլ երկրի նախագահի անունը:

Ավելորդ է ասել, որ այս դեպքում Վաշինգտոնն առաջնորդվել է ոչ թե դեմոկրատիան պաշտպանելու, այլ աշխարհաքաղաքական մոտիվներով:

«Կեղծված» ընտրություններից «հաղթող» չի կարող ծնվել. Վաշինգտոնի կողմից «հաղթողին» նշանակելն ավելի վատ մշակույթ է, քան Վենեսուելայի իշխանության կողմից ենթադրյալ ընտրակեղծարարությունը:

Մյուս կողմից, ԱՄՆ համաշխարհային դոմինիզացիայի պատմաշրջանն ավարտվում է ու պետքարտուղարի նման հայտարարություններն ավելի շատ նմանվում են իրականության դեմ «համառ» կռվի, քան գործողության, որը որոշիչ կարող է դառնալ Վենեսուելայի հասարակության համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2793

Մեկնաբանություններ