Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-14

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-14
19.09.2024 | 15:42

Նիկոլը և նիկոլենք ընդդեմ ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի՝ Հայաստանում ռուսական ներկայության վերջը տալու նպատակով


(սկիզբը` այստեղ)

Նիկոլ հայադավը, որը թշնամին էր Արցախի Հանրապետության, միաժամանակ թիվ 1 ներքին թշնամին է հայերիս և Հայաստանի, այսինքն՝ ինքն է Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության գերագույն գլխավոր սպառնալիքը, հերթական անգամ դիմելով իր սիրած հերյուրանքի, հրեշավոր զրպարտության «ժանրին», հայտարարել է, թե ՀԱՊԿ- ը սպառնալիք Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար:
Եվ գիտեք ե՞րբ է սա ասել… Հիմա՛, այսօր: Հիմա՛, երբ Հայաստանը, թերևս առավել, քան երբևէ, ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի օգնության և պաշտպանության կարիքն ունի:
Հիմա՛, երբ, ըստ պահեստազորի գնդապետ Վոլոդիա Հովհաննիսյանի, «Ադրբեջանը Իշխանասարի և Կապանի ուղղությամբ ուժեր է կենտրոնացնում», «Երևանից Գորիս տանող ճանապարհին թուրքը նստած է 1250 մետրի վրա, Նիկոլն է բերել նստեցրել էդտեղ: Կապանից 25 մետրի վրա են նստել» (https://www.facebook.com/100078326984949/videos/1214748726446198 , https://www.youtube.com/live/ZcOnLlbGbxg ):
Հիմա՛, երբ ԶԼՄ- ներում, սոցիալական ցանցերում հրապարակված լուրերի համաձայն, «Սահմանից տեղեկություններ կան որ Կապանի, Խնձորեսկի, Որոտանի ու Գորիսի ուղղությամբ թշնամու կողմից կուտակումներ կան» , և որ «թշնամու կողմից ԿԱՊԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԹԻՐԱԽԻ ՏԱԿ Է ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՆՈՑ ԶՈՐԱՄԱՍ»:
Պատահակա՞ն է այս ժամանակային համընկնումը… Իհարկե՛ ոչ:
Նորություն չէ, որ Ադրբեջանը վաղուց նպատակ ունի ուժով միջանցք բացել դեպի Նախիջևան, իր տրամադրության, տիրապետության տակ ունենալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը բաժանել երկու մասի, և ավելին՝ հնարավորության դեպքում գրավել ողջ Սյունիքը, Վայոց Ձորը, գրեթե ողջ Գեղարքունիքի մարզը, իսկ ոչ հեռավոր ապագայում տիրել նաև Երևանին, որն Ալիևը և իր ցեղակիցները համարում են ադրբեջանական քաղաք՝ Իրեվան անվամբ, ահավասիկ այդ մասին ադրբեջանական և հայաստանյան ԶԼՄ- ների հրապարակումները (https://am.irevanaz.com/index.php?newsid=10048 , https://www.aysor.am/am/news/2024/01/11/%D5%A1%D5%AC%D5%AB%D6%87-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6/2210043 , https://hayeli.am/?p=685144&l=am ):
Եվ, հիմա, ահա, այս իրավիճակում Նիկոլ հայադավը հայտարարել է, որ իր երկիրը մոտ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերություններում «անվերադարձելիության կետին»: Նրա խոսքով՝ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ- ին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար:
«Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ- ին ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ- ը չի կատարում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները, այլ նաև այն պատճառով, որ ՀԱՊԿ- ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»,- լկտիաբար ու հրեշավոր զրպարտությամբ ասել է Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում այսօր ունեցած ելույթի ժամանակ (մեջբերումն «Ինտերֆաքսից»):
Ըստ նրա, Հայաստանը մտադիր չէ խզել տնտեսական կապերը ոչ Ռուսաստանի, ոչ ԵԱՏՄ- ի հետ, բայց կավելացնի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ: Նիկոլ հայադավը միաժամանակ ընդգծել է, որ եթե Հայաստանի իշխանությունները հարմար պահ տեսնեն Եվրամիությանն անդամակցելու համար (ընդգծենք, որ դա նշանակելու է ԵԱՏՄ- ից դուրս գալ և ավելին՝ ՌԴ- ի հետ տնտեսական հարաբերությունների խզում), ապա այն բաց չեն թողնի:
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը ցանկանում է այս տարի անդամակցել ԵՄ- ին: Փետրվարին Նիկոլ հայադավը հայտարարեց ՀԱՊԿ- ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին, ի դեպ, ՀԱՊԿ կանոնադրությամբ չնախատեսված, միաժամանակ հնարավոր համարելով հետագայում ՀԱՊԿ- ից երկրի դուրս գալը, ապա Հայաստանը հրաժարվեց իր մասով ՀԱՊԿ ֆինանսավորումից: Նիկոլն, առանց հիմնավորումների և դարձյալ զրպարտչորեն, Բելառուսին մեղադրել է Ադրբեջանին օգնելու մեջ:
Ս. թ. մայիսի 22- ին կառավարական ժամի ընթացքում Նիկոլը ՀԱՊԿ երկրներից առնվազն երկուսին հրեշավոր զրպարտությամբ մեղադրել է Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը մասնակցելու մեջ, միաժամանակ, իր զրպարտչական ու ստոր ոճին համապատասխան, չնշելով այդ պետությունների անվանումները:
«2020 թվականի 44- օրյա պատերազմի նախապատրաստմանը ոչ մեր կողմից են մասնակցել մեր դաշնակիցները,- ասել է Նիկոլ հայադավը:- Ես գիտեմ ՀԱՊԿ- ի առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը»:
Նիկոլ զրպարտչի խոսքով՝ այդ երկու երկրները Հայաստանին օգնելու երևութականություն են ստեղծել, իբր, ըստ նրա, 2020թ. Ղարաբաղում ռազմական գործողություններն ուղղված էին Երևանի անկախության վերացմանը, և փորձերը շարունակվել են նաև 2020 թվականից հետո։
Ինչպես ավելի վաղ նշել ենք, Նիկոլի այս հայտարարությունները, գործողությունները, «ԱԱԾ» կոչվածի հանցավոր թողտվությամբ, ուղղված են ոչ միայն ՀԱՊԿ- ի վարկաբեկմանը, այլև հիշյալ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալուն, ավելին՝ ՌԴ- ի և ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելուն: Հիշեցնենք, որ Նիկոլը 2023թ. նոյեմբերին հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նա ՀԱՊԿ- ին զրպարտել է, թե կազմակերպությունը 2021թ. գարնանն իբր չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները:
Նիկոլ հայադավը բանը հասցրեց նույնիսկ այնտեղ, որ այս տարվա մայիսին Ռուսաստանը հետ կանչեց Հայաստանում իր դեսպանին, ինչն երկու պետությունների դիվանագիտական հարաբերություններում աննախադեպ քայլ էր:
ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի դեմ Նիկոլի թշնամական քաղաքականությունը նման է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նպատակ հետապնդող իր արևմտյան տերերի քաղաքականությանը՝ աստիճանաբար, քայլ առ քայլ… Սա է նրանց և Նիկոլի ներկայիս հիբրիդային պատերազմի մարտավարությունը: Նիկոլին իր տեղը չդնելու դեպքում, հերթը Հայաստանում ռուսական 102- րդ ռազմաբազային էլ դեռ կհասնի…
Նիկոլ հայադավի՝ մեր թիվ 1 ներքին թշնամու և ՌԴ- ի թշնամու վերոնշյալ քաղաքականությունը միտումնավոր բնույթ ունի և նպատակաուղղված է Ադրբեջանի կողմից Հայաստանի պետականությանը վերջ տալու նպատակով նախապատրաստվող պատերազմից առաջ մեզ առանց ՀԱՊԿ- ի և ՌԴ- օգնության և անպաշտպան թողնելուն: Վաղուց պարզ էր, որ հայադավը չի բավարարվելու միայն Արցախն Ադրբեջանին հանձնելով:
Ադրբեջանական «Արևմտյան ադրբեջան» նորաստեղծ հեռուստաընկերությունը համեմատաբար վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի պետականությանը մնաց մի քանի ամիս… Դատելով ամենից, մեր արտաքին թշնամիներն այս հավաստումը, խոստումը կամ նույնիսկ երաշխիքը ստացել են Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլից, այլապես որտեղի՞ց նրանց այդ վստահությունը… Գրեթե բոլորիս հայտնի ժողովրդական իմաստնությունն ասում է, որ եթե գողը տանից լինի, եզը երդիկից էլ կհանեն:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ