Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Պարզագույն սիլլոգիզմ

Պարզագույն սիլլոգիզմ
03.09.2024 | 21:11

1. Միջազգային քրեական դատարանը Պուտին Վլադիմիրի ձերբակալման օրդեր է տվել:

2. Մոնղոլիան ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի առջև պարտավորություն ստանձնել:

3. Պուտին Վլադիմիրը Մոնղոլիայում է և չի ձերբակալվում:

4. Պուտին Վլադիմիրը բեսպրեդել է, Մոնղոլիան բեզատչոտնիկ է, Միջազգային քրեական դատարանը ֆուֆլո է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ