Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Թերուսի գրառումը

Թերուսի գրառումը
16.09.2024 | 21:22

Այս դավաճանը ամեն օր փորձում է ինքն իրեն համոզել, որ իր արած հանցագործությունները, ստորությունները և տականքությունները պայմանավորված էին իրական և պատմական Հայաստանների «բախումից» և որ մեր ժողովուրդն, իբր, ընտրություն է կատարել հօգուտ իրական Հայաստանի, որը, ըստ սրա, երաշխավորելու է հանրեւթյան բարեկեցությունը և ապահով ապրելը:

Այս տականքը դիտավորյալ մի կարևոր բան է դուրս թողնում` իսկ իր այդ «իրական» Հայաստանի վերաբերյալ ի՛նչ են մտածում իր սիրելի ադրբեջանցիները և թուրքերը:

Իրականությունն այն է, որ Բաքվի և Անկարայի համար չպետք է գոյություն ունենա նաև «իրական» Հայաստանը, որը նրանց հանար Արևմտյան Ադրբեջան է:

Նիկոլ Անհողը փորձում է բթացնել հայաստանյան կիսագրետ հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից` շեղելով նրանց բարեկեցության և ապահովության մասին զառանցանոներով` չպարզաբանելով, թե ինչու՞ իր կառավարման 6 տարում միայն քայլիստ դավաճանախմբի անդամները և լատենտ իշխանամետներն են միայն ապրում բարեկեցիկ ու թուրքերի կողմից ապահովված:

Սույն տականքը խոսելով ապահովության մասին չի բացահայտում, որ պաշտոնական Բաքուն պարտադրում է լուծարել մեր բանակը:

Սույն տականքը չի բացահսյտում, որ իր կառավարման տարիներն այնքան գումար է պարտքով վերցրել, որ ՀՀ ամեն «հպարտ» քաղաքացու ուսերին այս պահին դրված է մոտ 4000 դոլար պարտք, որ իր կառավարման տարիներին պետբյուջեն լցվել է ոչ թե արտադրողի, այլ ՌԴ-ից փախածների գումարներով և ՌԴ-ից բերվածը հայկականի անվան տակ վերավաճառելով , որը նշանակում է, որ հասարակությունը երկար ժամանակ բարեկեցիկ չի ապրելու և Նիկոլը 6 տարում ՀՀ-ում տնտեսությունը չի զարգացրել:

Նիկոլը զառանցելով «իրական» Հայաստանից և ֆորպոստներից չի պարզաբանում, որ եթե Ադրբեջանը Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան ու կոնկրետ քայլեր է անում այդ ուղղությամբ բոլոր բնագավառներում` պատմությունը կեղծելուց մինչև սպառազինվելը, ապա ի՞նչ միջազգային երաշխիքներ կան «իրական» Հայաստանը պաշտպանելու ուղղությամբ:

Նիկոլը լավ գիտի` այդպիսի երաշխիքներ Արևմուտքը չի տվել և չի էլ տալու, քանի որ Արևմոււտքը շատ անկեղծ է` նա Հայաստանը մաքրում է ռուսներից Թուրքիային նվիրելու համար, որի մասին Նիկոլը չի կարող չիմանալ:

44-օրյա պատերազմից 4 տարի և Արցախն սմբողջությամբ կորցնելուց մեկ տարի անց դավաճան Նիլոլը որոշել է այս ձևաչափով ներողություն խնդրել հասարակությունից իր հանցանքների համար` այն բարդելով «իրական և պատմական» Հայաստանների սխալ ընկալումների վրա:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ