Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Վայր դրեք մանդատը, թույլ մի տվեք անկենսագրություն և անհայրենիք ոչնչություններին, ոտնատակ տալ սպայի պատիվը և անարգել ուսադիրները

Վայր դրեք մանդատը, թույլ մի տվեք անկենսագրություն և անհայրենիք ոչնչություններին,  ոտնատակ տալ սպայի պատիվը և անարգել ուսադիրները
15.06.2024 | 09:04

Սեյրան Օհանյանի հետ քաղաքական առումով ունեմ բազմաթիվ խնդիրներ, սակայն այժմ հարցը դրա մասին չէ։

Ես հանդիսանալով պահեստազորի սպա խորապես ափսոսում եմ, որ Սեյրան Օհանյանը՝ ՀՀ ԶՈՒ Գեներալ Գնդապետ, նման վերաբերմունքի է արժանանում ինչ-որ անկենսագրություն և անհայրենիք ոչնչությունների կողմից։

Սեյրան Մուշեղիչ, սրանք հարձակվելով ձեր վրա և նման վերաբերմունքի արժանացնելով, անարգում եմ նաև «սպա» և «գեներալ» հասկացությունը։

Բավական է, վայր դրեք մանդատը, թույլ մի տվեք այդ երևույթներին ոտնատակ տալ սպայի պատիվը և անարգել ուսադիրները։

Վերջ տվեք այս խայտառակությանը:

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5442

Մեկնաբանություններ