ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այսօրվա պայքարն իրականում պայքար է 2018-ին Հայաստանում հաստատված կրոնապետության դեմ

Այսօրվա պայքարն իրականում պայքար է 2018-ին Հայաստանում հաստատված կրոնապետության դեմ
03.06.2024 | 17:29

Մոտենում ենք պատմության տրամաբանական վախճանին

Կրոնապետությունն այ այսպիսին է լինում՝ ստորև բերված Սավանարոլայի օրինակով. և ինչն է հետաքրքիրը՝ 2018-ին Հայաստանում հաստատված մեկ անձի իշխանությունն է իրական կրոնապետությունը: Հիմիկվա պայքարն իրականում պայքար է 2018-ին Հայաստանում հաստատված կրոնապետության դեմ:

2019-ին գոնե ինձ համար պարզ էր, թե ինչ ճակատագիր է սպասվում հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանող անձին:

Մոտենում ենք պատմության տրամաբանական վախճանին, ու էական չի՝ օրե՞ր են մնացել, թե՝ ամիսներ, մեր «Սավանարոլայի» ժամկետը սպառված է: Այդ վախճանը առաջին իսկ օրերից էր կանխորոշված:

Սավանարոլան, նրա եղերական վախճանը, Սպիտակների (piagnoni) կուսակցությունը և ամբոխը

Ջիրոլամո Սավանարոլան պատմության մեջ ամենահայտնի բռնակալաներից էր, որին որպես այդպիսին ընտրել էր ժղովուրդը։ Նա հանդես էր գալիս բարոյական մաքրության, Ավետարանի նորմերը սրբությամբ պահպանելու դիրքերից և միապետների ու ազնվականների թշնամին էր։

Ջիրոլամո Սավանարոլան ծնվել է 1452 թվականին։ Նա կաթոլիկ միաբան, հռետոր և բանաստեղծ էր, 1494-1498 թթ հրաշալիագույն Ֆլորենցիայի լեգենդար բռնապետն էր։

Վերածննդի հայրենիք, շքեղությունների ու ստեղծագործական ազատությունների սիրահար Ֆլորենցիայի բարքերի անկումը Սավանարոլային հանգիստ չէին տալիս։ Եկեղեցու անբարոյական վիճակի մասին նրա բանաստեղծությունները տարածվում էին ողջ Իտալիայում։

Անպատասխան սիրո և մենաստանում անցկացրած տարիները նրան դարձրել էին անհաղորդ մարդկային թուլությունների հանդեպ։ Սավանարոլան ֆանատիկոս էր և ատում էր անարդարությունը, ճոխությունը, զեխությունը։

Սավանարոլայի քաղաքական հակումները բացահայտվեցին մենաստանում, որտեղ նա գրում է «Եկեղեցու անկումը» ստեղծագործությունը։ Գրքում ցույց է տալիս, որ մարդիկ կորցրել են երբեմնի մաքրությունը, կրթվածությունը, քրիստոնեական սերը, ինչպես նաև մերկացնում է Հռոմի պապերի արատները։

Սավանարոլան տաղանդավոր հռետոր էր, գրող էր, կազմակերպիչ էր, ինչը նրան դարձրել էր ամբոխի՝ հասարակ ժողովրդի սիրելին, ու բազմությունը նրան անվերապահ վստահում էր։

Ֆլորենցիայում Սավանարոլան եկեղեցում քարոզում էր բարքերի անկման, Աստվածաշնչի պահանջները չկատարելու դեմ, և շուտով նրա շուրջ ձևավորվում է Սպիտակների (piagnoni) կուսակցությունը։ Նա պնդում էր, որ ինքը, Հին Կտակարանի քարոզիչների պես, Աստծո խոսքն է փոխանցում, և ով իրեն չի հավատում՝ Սև է ու պետք է նզովվի։ Պնդում էր, որ իր խոսքերը «իջնում» են երկնքից։

Վերջապես, Սավանարոլան Ֆլորենցիայի միապետ է հռչակում Հիսուս Քրիստոսին, իսկ իրեն՝ նրա ներկայացուցիչը։ Ողջ պետական կառույցներն ու դատարանները միայն իրեն են սկսում ենթարկվել։ Նա խոստանում է թալանածը վերադարձնել ժողովրդին։

Իր քաղաքական կարիերան սկսելուց առաջ, երբ արդեն հայտնի քարոզիչ էր, Սավանարոլան Ֆլորենցիայի փառավոր արվեստի գլխավոր մեկենաս Լորենցո Հոյակապին մերժել էր մահվանից առաջ Ս․Հաղորդություն տալ։ Վերջինից պահանջել էր թալանածը վերադարձնել ժողովրդին և մարդկանց ազատություն տալ։ Ազատության մասին լսելուց հետո Լորենցոն նայում է Սավանարոլայի աչքերին ու շրջում է դեմքը։ Սուրբ հոր պարտքը չկատարելով՝ Սավանարոլան դուրս է գալիս։

Նա ստեղծում է ռեպրեսիվ ապարատ և իր հակառակորդներին վտարում է քաղաքից, տանջամահ է անում, ծակում է լեզուները, մահապատժի է ենթարկում։

Սկզբնական շրջանում Հռոմի պապը և հարևան միապետները, տեսնելով ամբոխի վրա նրա ունեցած հսկայական ազդեցությունը, փորձում են իր հետ լեզու գտնել՝ առաջարկում են կարդինալի աստիճան, տարբեր միջազգային հարցերում միջնորդի դեր, սակայն Սավանարոլան անդրդվելի էր։

Նրա դեմ պայքարում էին Սևերը՝ կատաղիները (arrabiati)՝ ազնվականության ներկայացուցիչնեը և Գորշերը՝ Ֆլորենցիայի տիրակալների (պաշտոնապես՝ Ֆլորենցիայի առաջին քաղաքացիների)՝ Մեդիչիների կողմնակիցները։

Աշխարհիկ գաղափարների՝ հումանիզմի կողմնակիցները, ի դեմս Սավանարոլայի, ձեռք էին բերել երդվյալ թշնամու, որը ոչ մի «իզմ» չէր ընդունում ու առհասարակ դեմ էր աշխարհիկ ուսմունքներին։

Սավանարոլայի թշնամիները նրա դեմ պայքարեցին հենց իր իսկ զենքով՝ Աստվածաշնչի կանոններով։ Համաձայն Հին Կտակարանի՝ նրան առաջարկեցին անցնել Կրակի Փորձություն։ Նա պետք է անցներ խարույկի միջով, և եթե նրա գաղափարները ճշմարիտ են, ապա կրակը նրան կխնայեր։ Սավանարոլան հրաժարվում է Ճշմարտության Փորձությամբ անցնել։ Ամբոխը, տեսնելով նրա վախը, հիասթափվում է՝ նրան մեղադրելով վախկոտության մեջ։

Հաջորդ օրը կատաղած ամբոխը շրջապատում է Սան-Մարկո եկեղեցին, և նա, իր հավատարիմ հետևորդների հետ, վերցվում է կալանքի։

Հռոմի պապը Կատաղիների կուսակցության անդամների հետ դատ է կազմակերպում։ 14 օր, հարցաքննությունների ընթացում, նրան տանջում են։ 1498 թվականի մայիսի 22-ին մահվան են դատապարտում, իսկ հաջորդ օրը կախաղան են բարձրացնում՝ մարմինը հանձնելով կրակին։

Ամբոխը կատաղի ոգևորությամբ հրճվում է՝ տեսնելով իր նախկին կուռքի տառապանքները։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 8860

Մեկնաբանություններ