Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թող մեզ ագրեսոր ասեն, բայց վախենան

Թող մեզ ագրեսոր ասեն, բայց վախենան
07.04.2024 | 14:24

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իրենք թույլ չեն տալիս հայկական կողմին ամրացնել սեփական դիրքերը առաջնագծում։

«Հայաստանի կողմից պաշտպանական գործողությունների ինքնիշխան իրավունքը լեգիտիմ չէ և սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի համար»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այսինքն, ըստ թշնամու, Հայաստանը իրավունք չունի ուժեղացնել իր բանակը կամ թեկուզ կահավորել առաջնագծի խրամատները։
Այս ֆոնին էլ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանգստացրել է Ադրբեջանին. «Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հաճելի է իմանալ, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում ի վիճակի է հերքել դրանք։ Սա նաև մնում է չօգտագործված ռեսուրս, որն օգնում է վերացնել թյուրիմացությունները և սխալ պատկերացումները և կարող է լավ ծառայել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»։
Ադրբեջանը տարեկան առնվազն 12 անգամ խոշոր զորավարժություններ է անցկացնում, որևէ մեկը չի խոսում թշնամու ագրեսիայի վտանգի մասին, իսկ երբ Հայաստանն ընդամենը իր դիրքերն է ամրացնում, դառնում է ագրեսոր։
Թող մեզ ագրեսոր ասեն, բայց վախենան։ Ժամանակն է, որ Ադրբեջանը իր համար ցավոտ պատասխան ստանա։ Միայն դա կփոխի իրավիճակը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5679

Մեկնաբանություններ