Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հաղորդում հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին
03.11.2023 | 20:35

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին,

Հայաստանի Հանրապետության Արարատի դատախազին,

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին,

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին,

Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենին,

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին,

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին

03.11.2023 թ.

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մ2 ճանապարհի երկայնքով՝ Արմաշից մինչև Զանգագատուն հատվածը, ամբողջությամբ վերածել են զինադաշտի կառուցվել են` հարյուրավոր կիլոմետրերով խրամատներ, հարյուրավոր հորեր, ռազմական նշանակության կառույցներ, հարյուրավոր կիլոմետրերով նոր բացված հողային ճանապարհներ, հարյուրավոր դիտակետեր և կրակակետեր: Այս ամենը տեսանելի է Մ2 միջպետական ճանապարհի՝ Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն, Զանգագատուն հատվածից և բաց արբանյակային քարտեզներից (տես` տեսանյութերի էլեկտրոնային հղումենրը հավելվածներում): Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկով հաստատված Մ2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն, Զանգագատուն հատվածն արբանյակային քարտեզները չեն նշում, այլ դրանք դուրս են մնում մեր Մ2 ճանապարհից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 02.11.2023 թվականին լրագրող Արթուր Հայրապետյանին հայտնել է, որ իրենք ոչ մի առնչություն չունեն վերոնշյալ տարածքում այսպես կոչված «երկրորդ պաշտպանական գիծ» կառուցելու «ՈՄԱ»-ի նախաձեռնության հետ: Այդ ծրագրի հետ կապ չունի նաև Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբը: «ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ»» հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում», - նշվել է Հայաստանի Հանրապետության ՊՆ պարզաբանման մեջ (տես` էլեկտրոնային հղումը հավելվածում):

Այս պատասխանը վերաբերվում է տեսանկարահանված տեղանքին (տես` տեսանյութերի էլեկտրոնային հղումենրը հավելվածներում):

Այսինքն՝ կատարվել է ռազմական նշանակության հսկայածավալ շինարարություն, որը ներառում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 1/3 տարածքը, բայց այդ ծրագիրն առնչություն չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: Այս հսկայածավալ ռազմական նշանակության շինարարությունը մեծ վնաս է պատճառել շրջակա միջավայրին: Բացի այդ, տարածքը վերածելով ռազմադաշտի, հաշվի չի առնվել գյուղական բնակչության անվտանգությունը: Գյուղերում փորվել են հարյուրավոր կիլոմետրերով խրամատներ, կառուցվել են կրակակետեր: Այս ծավալի շինարարության համար չեն տրամադրվել համապատասխան շինարարական թույլտվություններ, գյուղական նշանակության հողերի կարգավիճակն օրենքով սահմանված կարգով չի փոխվել: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատասխանից պարզվում է, որ այդ հսկայածավալ ռազմական նշանակության շինարարությունն իրականացրել է ինչ-որ մասնավոր կազմակերպություն, որը չուներ թույլտվություն և պարզ չէ դրա ծրագրային նպատակը:

ՈՒստի հիմք ընդունելով վերագրայլը անհրաժեշտ է պարզել ո՞վ է առանց իրավական հիմքի իրականացրել նմանատիպ ապօրինի ռազմական շինարարություն, ո՞վ է այդ ապօրինի ռազմական շինարարության պատվիրատուն, ո՞վ է այդ ապօրինի ռազմական շինարարության ֆինանսավորողը, ապօրինի ռազմական շինարարության հետևանքով բնությանը պատճառված վնասի չափը: Նաև անհրաժեշտ է պարզել այդ ապօրինի շինարարությունը հետապնդո՞ւմ է նպատակ` ռազմադաշտ դարձած հատվածը թշնամուն փոխանցելու համար:

Էլեկտրոյանային հղումների հավելվածներ.

Հավելված 1. https://fb.watch/o444p5yXt1/, Zaruhi Postanjyan

Հավելված 2. https://fb.watch/o44hcu-pO1/, Zaruhi Postnajyan

Հավելված 3. https://www.youtube.com/watch?v=aKY53HVm4ws, Narine Kirakosyan

Հավելված 4. https://www.facebook.com/1047055357/videos/1777356989401365/,

Ara Khachatryan

Հավելված 5. https://www.facebook.com/artur.hayrapetyan.7169/posts/3089536754523874, Артур Айрапетян:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 9035

Մեկնաբանություններ