Տեսանյութերում տեսած կլինեք ուկրաինացիների կողմից «Մաքսիմի գնդացրի» օգտագործումը։ Այս գնդացիրը ստեղծվել է 1883 թվականին՝ բրիտանացի Հայրեմ Մաքսիմի կողմից։
Քանի որ ժամանակակից մարտը ավելի շատ կրակային ճնշում է, քան նշանառու կրակ, ապա ինչու՞ ծախսել ժամանակակից գնդացիրների թանկարժեք փամփուշտները, երբ կարելի է նույն մարտական առաջադրանքը կատարել անգամներով էժան «Մաքսիմի» միջոցով։
Ընդհանրապես վերջին պատերազմները ցույց են տալիս, որ չկան հնացած զենքեր, կան դրանց օգտագործման ճիշտ ձևեր։
Ռուսները երեկ հայտարարեցին հին սովետական զենիթային գնդացիրների մոդեռնիզացիայի և դրանք ժամանակակից ԱԹՍ-ների դեմ որպես ՀՕՊ կիրառելու մասին։ Սրա մասին ես 2 տարի է ասում եմ, մենք կարող էինք ժամանակի առումով շատ արագ ու մինիմալ ծախսով ԱԹՍ-ներ խոցող գերժամանակակից ՀՕՊ միջոց ունենալ։
Մեկ այլ օրինակ. կա «Խրիզանթեմա» կոչվող հակատանկային միջոց, որն ունի հզոր ու գերձայնային հրթիռներ, բայց ուկրաինական պատերազմում շատ քիչ է օգտագործվում կիրառման տեսանկյունից անհարմար լինելու պատճառով։ Եթե «Խրիզանթեման» ենթարկվի մոդեռնիզացիայի, ապա դրանից կարելի է ստանալ «Ջեվելինին» ու «Կորնետին» գերազանցող զինատեսակ։
Մեր առջև բացված են հսկայական հնարավորություններ, որոնք չենք օգտագործում և, Թումանյանի անխելք մարդու նման, շարունակաբար բախտ ենք փնտրում։
Վահրամ Մարտիրոսյան