Ըստ երևույթին, երեկ և այսօր ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները կազմակերպվել է ամերիկյան Starlink արբանյակային համակարգի հետ փոխազդեցություն մշակելու նպատակով:
Այո, հենց այն Starlink-ը որն ակտիվորեն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից։
«Ազերկոսմոսը» պայմանագիր է ստորագրել Իլոն Մասկի ընկերության հետ հենց օրեր առաջ և գործակալության ղեկավար Սամեդդին Ասադովը օրեր առաջ խոստովանել է, որ Արցախի տարածքը վերահսկվում է տիեզերքից, և «անհրաժեշտ հաստատություններ» տեղեկատվություն են ստանում։
Դատելով երկու օր սահմանին տեղի ունեցող իրադարձություններից՝ տիեզերական ինտերնետն ու լրտեսական արբանյակները Բաքվի համար դեռ այնքան էլ արդյունավետ չեն: Նաև ԵՄ առաքելությունից գաղտնագրումը նույնպես չի օգնում: Հավելեմ՝ երեկ շտապօգնության մեքենաներն անընդհատ մոտենում էին ադրբեջանցի ահաբեկիչների դիրքերին:
Աստված մեր տղեքին օգնական և պահապան:
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ