ԿԱՐԱՊԵՏ ՔԱՀՔԵՋՅԱՆ (Սպիտակ Արջ, 1962 թ. մարտի 24)
Երկրաշարժի ժամանակ Կարոն իր կնոջ՝ Մարոյի հետ եկավ Հայաստան, իր հետ բերելով մարդասիրական օգնություն և իր պատրաստակամությունը հայտնեց մասնակցելու փրկարարական աշխատանքներին:
Հարսնացուի հետ Սայաթ Նովա փողոցով քայլելիս Կարոն հանկարծ մի ուազիկ տեսավ, որի մեջ նստած էին կամուֆլյաժ հագած մորուքավոր զինված երիտասարդներ:
Կարոն կանգնեցրեց նրանց հարց ու փորձ արեց ովքեր են և ուր են ուղևորվում ու նրանց հետ գնաց Նոյեմբերյան:
Նոյեմբերյանում մասնակցելով մարտական գործողությունների նա վերջնականապես հասկացավ ինչ է կատարվում Հայկական հողում, իսկ գլխավորը ինչ պետք է անի ինքը հիմա:
Մի օր ընկերուհին դեմ է գնում և ասում.
- Մենք երկրաշարժի գոտի պետք է գնանք ոչ թե սահման: Կարոն նույն պահին մատանին հանելով ասում է.
- Մարո ջան այսուհետև ամուսնանում եմ իմ ՀԱՅՐԵՆԻՔԻ հետ...
ԱՄՆ քաղաքացի Կարո Քահքեջյանի մուտքի արտոնագրի ժամկետը ավարտվել էր և նա պետք է Ամերիկա վերադառնար:
Այնտեղ նա ժամանակ չկորցրեց և իր լավագույն ընկեր ու գաղափարակից Շահե Աճեմյանի հետ որոշեց ջոկատ հիմնել և կռվելու մեկնել Արցախ:
Ամերիկայից գալու ճանապարհին՝ ինքնաթիռում, նրանք ծանոթացան Պարգև Սրբազանի հետ, որին արդեն լավ գիտեր ողջ աշխարհի հայությունը:
Կարոն սրբազանին պատմեց իր ծրագրերի մասին և խնդրեց օգնել...
Այդ օրվանից Պարգև Սրբազանը դարձավ նրա հոգևոր ուսուցիչը, խնամակալն ու հովանավորը:
Ամերիկա վերադառնալով՝ Կարոն սկսեց պատրաստվել Արցախ տեղափոխվելուն...
Հիմա արդեն՝ ընդմիշտ:
Նա վաճառեց իր ողջ ունեցվածքը: Իսկ այդ փողերով գնեց այն, ինչ կարիք ուներ պատերազմող Արցախը: Կարոն իրապես հավատացյալ մարդ էր: Նրա համար քրիստոնեությունն ու Հայաստանն անքակտելի էին: Եվ նա համարում էր, որ միայն հոգևորին տիրապետելով կարելի է հասնել այն մեծ նպատակին, որին ձգտում է իր ժողովուրդը:
Նրա ջոկատը մեծ չէր ընդհամենը 2 տասնյակ մարտիկ, բայց այնպիսի ուժեղ տպավորություն թողեց որ այն Արցախի պաշտպանության կոմիտեի հատուկ նշանակության ջոկատ դարձրին:
Ջոկատի կնքահայրը դարձավ Պարգև Սրբազանը:
Կարոն երազում էր այն օրվա մասին, երբ անկախ Հայաստանն ուժեղ բանակ կունենա:
Եվ իր ջոկատը ջանում էր դարձնել այնպիսին ինչպիսին ցանկանում էր տեսնել ապագայի հայկական բանակը:
Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ