Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Նո՞ր են հիշել սահմանամերձ գյուղերը»

«Նո՞ր են հիշել սահմանամերձ գյուղերը»
25.09.2014 | 17:48

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը «Իրատես de facto» ակումբում կայացած մամուլի ասուլիսում կառավարության փոփոխության մասին լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ դրական քայլեր չի նկատում փոփոխությունից հետո: Նա կարծիք հայտնեց, որ տնտեսապես, տեխնոլոգիապես զարգացած լինելու մասին կարելի է խոսել այն երկրներում, որտեղ բնակիչն ունի աշխատանք և կարողանում է հոգալ իր նվազագույն ծախսերը:

Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին՝ Վարդան Բոստանջյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական այն ուժերից մեկն է, որը միշտ կողմ է եղել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, հարկային բեռը թեթևացնելուն:
«Իրատես de facto»-ն հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցությունը ՀՀԿ-ի հետ դեմ են արտահայտվել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրինագծին, որով նա առաջարկում էր սահմանամերձ բնակավայրերին տրամադրել արտոնություններ: Վարդան Բոստանջյանին հիշեցրինք, որ ոչիշխանական քառյակի համագործակցության շրջանակում հենց ԲՀԿ-ն է կողմ արտահայտվել սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրելուն:
Նա խորհուրդ տվեց փնտրել և գտնել «Սահմանամերձ գյուղերի մասին» օրենքը, որն ինքն ու Վիկտոր Դալլաքյանը հեղինակել են համատեղ, և որն ընդունվել է 2001 թ. ապրիլին:
«Բացի օրենքից, գոյություն ունի նաև մի ամբողջ ծրագիր, որտեղ, ըստ բնակավայրերի, ամենատրիվիալ, ամենահասարակ բաներն են նշված: Օրենքը ընդունվել է 2001 թ., այսօր 2014 թվականն է, և ոչ մի բան չի արվել առայսօր: Այնտեղ Նյու Վասյուկի չէր, մեգապոլիս, որը մենք պատկերացնում ենք, մեծ բաներ պետք չէին, այլ նվազագույն պայմաններ, որոնց շնորհիվ չէին դատարկվի մեր սահմանամերձ բնակավայրերը: Մենք նշել ենք նաև այն մասին, որ այդ բնակավայրերի երիտասարդները զորակոչվելիս կարողանան մասնակցել նաև գյուղատնտեսական աշխատանքներին: Տասներեք տարի առաջ այդ օրենքը ընդունվել է, նո՞ր են մտածում այդ մասին: Ծրագրից ոչ մի կետ չի իրականացվել: Ասենք՝ արևմտյան ինչ-որ ծրագրով եթե մանկապարտեզ կամ դպրոց են կառուցում, կարող են ներառել այդ ծրագրում»,- մեր հարցին պատասխանեց Վարդան Բոստանջյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 28261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ