ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եթե Լոնդոնում գոհ են, ապա Հայաստանի վիճակն աղետալի է

Եթե Լոնդոնում գոհ են, ապա Հայաստանի վիճակն աղետալի է
23.07.2023 | 16:56

Թուրք-ադրբեջանական հայտնի լոնդոնյան լոբբիստ և հակահայ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին լուսանկարում պատկերված երկոտանու հետ հանդիպումից հետո, ով թուրրքի գործակալ (ըստ Մ.Մինասյանի) Արաբատ «օմեգա» Միրզոևի տեղակալն է, իր Twitter-ում գոհունակություն և հույս է հայտնել, որ «կհաջողվի պահպանել դինամիկան Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական խաղաղության համաձայնագրի ճանապարհին»...

Սա նշանակում է, որ Հայաստանի վիճակն օրհասական է, քանի որ Մեծ Բրիտանիան, որը շատ մեծ ներդրում և շահ ունի Բաքվի նավթագազային բիզնեսում, ինչպես նաև Դոքերթիի նման թրքամետը գոհ կարող են լինել մեկ դեպքում՝ եթե

հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցություններում գոհ է մնում միայն Բաքուն:

Լոնդոնի գոհ լինելը Հայաստանի համար նորանոր աղետների ազդանշանն է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ