ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ժողվարչապետի հակազգային արկածները Բրյուսելում

Ժողվարչապետի հակազգային արկածները Բրյուսելում
15.07.2023 | 17:12

Ալիև էֆենդի-Փաշինյան Նիկոլ՝ երկու անառակ զավակ կրկին թռչել են իրենց հոր գլխից և վայրէջք կատարել օտար գրկերում: Բրյուսելում այս տանդեմն այսօր հանդիպում է Միշել Շառլի հետ:

Եվ կրկին քննարկելու են այս երեքը, թե ինչպես վերջնականապես խաբեն, հարիֆացնեն Վլադիմիր Պուտինին և Արցախի հայաթափման հարցը օպերատիվ լուծեն:

Դեռ չգիտենք, թե ինչ կզեկուցեն սրանք հանրությանը երեկոյան, բայց հիմա պետք է ասել հետևյալը.

եթե Արցախում մոտենում է հումանիտար աղետ,

եթե սովի վտանգ կա Արցախում, իսկ դա իրոք այդպես է,

եթե այդ ամենը Ալիև էֆենդու ձեռքի գործն է, ու Հայաստանի ղեկավարը հանդիպում է օտար երկրում ցեղասպանի հետ, նշանակում է՝ շանորդի է Հայաստանի ղեկավարը, աշխարհի ամենախայտառակ անբարոյականի վաստակը:

Իսկ եթե Հայաստանի ղեկավարը հենց այդ մարդն է, նշանակում է՝ Արցախի այսօրվա աղետը էֆենդի-ժողվարչապետ տանդեմի համատեղ ակցիա է, նույն գործն են անում այս երկուսը, Միշել Շառլն էլ օգնում է:

Իոաննիսյան Դանիելի լակոտին էլ՝ Արցախի պետնախարար Ներսիսյան Գյունգյուլին, հանձնարարել են Արցախում միտինգներ կազմակերպել, որոնք աստիճանաբար կվերածվեն հակառուսական ակցիաների:

Դե, դա Իոաննիսյանն արդեն տեղում կորոշի, իր լակոտին հստակ կթելադրի քայլերի հաջորդականությունը:

Ցավալի է, որ հազարամյակների ընթացքում Արցախը ոչ ոք չկարողացավ հայաթափել, բայց ահա 21-րդ դարում դա մենք տեսնում ենք հայերի կատարմամբ:

Բազմիցս ասել եմ, որ չունի հայ ժողովուրդը ավելի մեծ թշնամի, քան հայ արևմտականը:

Հայ ժողովուրդը ապուշացավ, խելքը հացի հետ կերավ և իշխանության բերեց արևմտական ուժերի, որոնք էլ անում են այն, ինչ տեսնում ենք այսօր:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ.

Տարիներ առաջ Դոնալդ Թրամփը չեղարկեց իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում ինչ-որ ֆորումի շրջանակներում բանդերական նավերի, որոնք Կերչի նեղուց էին ապօրինի թափանցել, կալանավորման պատճառով:

Թրամփի դիրքորոշումը հետևյալն էր.

դու իմ հպատակներին կալանավորում ես՝ ես քեզ հետ չեմ խոսում, էական չէ, թե արդարացի ես կալանավորել, թե ոչ, դրանք ԻՄ ՀՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ:

Տո՛ անբարոյական շանորդի` Փաշինյան Նիկոլ, ուրեմն 120 հազար սոված արցախցին մի քանի բանդերական նավ ու զինվոր էլ չարժեն քեզ համա՞ր, որոնց Պուտինը գոնե սովի չէր մատնել:

Մտածելու բան է…

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ