ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվ Գուերան… գրեց սցենարը

Եվ Գուերան… գրեց սցենարը
06.07.2023 | 23:24

Մի անգամ Ֆեդերիկո Ֆելինին գրազ եկավ իր ընկեր սցենարիստի հետ, որ նա չի կարող գրել 10 վայրկյան տևողությամբ ֆիլմի սցենար: Տոնինո Գուերան ընդունեց մարտահրավերը 12 դոլարի դիմաց և խոստացավ, որ հաջորդ օրը կբերի նման ֆիլմի սցենար:

Գուերան տուն գնաց: Սկզբում նրա մոտ սարսափելի խուճապ էր: Խնդիրը գրեթե անհնարին էր: Գրազի պայմանների համաձայն, ֆիլմը պիտի լիներ ամբողջական՝ կոնֆլիկտ, կիզակետ ու հանգուցալուծում: Եվ այդ ամբողջը՝ 10 վայրկյանում: Ինչպե՞ս անել: Եվ Գուերան… գրեց սցենարը:

Առավոտյան նա գնաց Ֆելինիի մոտ ու նրան պարզեց մի էջ. «Կարդա»: Ֆելինին բացեց ծալված թուղթը և այնտեղ կարդաց հետևյալը. «Կինը հեռուստացույց է դիտում: Էկրանին տիեզերանավի արձակման ուղիղ եթերն է: Հետադարձ հաշվարկն է ընթանում. 10, 9, 8, 7… Մենք տեսնում ենք կնոջ դեմքը, որի վրա արտացոլված են բուռն ապրումներ: Վերջին վայրկյանների հետ նա վերցնում է հետախոսը, հավաքում է համարը և հրթիռի արձակման պահին խոսափողի մեջ արտասանում է այս բառերը. «Արի, նա մեկնեց»:

Կարդալով սցենարը՝ Ֆելինին առանց խոսքի ձեռքը տարավ գրպանը և այնտեղից հանեց թղթադրամները:

Հովիկ Չարխչյանի (Hovik Charkhchyan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 5128

Մեկնաբանություններ