-
16.12.2012|
13:32
6 մարդ, այդ թվում՝ Նիգերիայի Կադունա նահանգի ղեկավար Պատրիկ Իբրահիմ Յակովան, մահացել են ուղղաթիռի վթարից։
Ռազմածովային ուժերին պատկանող ուղղաթիռում գտնվել են երկրի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վթարի վայրում տեղի են ունենում փրկարարական աշխատանքներ։
-
16.12.2012|
13:31
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կնշանակի սենատոր Ջոն Քերիին։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով դեմոկրատական կուսակցության աղբյուրներին։
-
16.12.2012|
13:29
Դեկտեմբերի սկզբին Ֆիլիպիններին պատուհասած Բոֆա կոչվող թայֆունի զոհ է դարձել ավելի քան 1000 մարդ։ Այդ մասին հայտնում են երկրի իշխանությունները։
-
15.12.2012|
19:24
Մեկ մարդ մահացել է, ևս 2-ը՝ վիրավորվել այսօր Կահիրեից 300 կմ հարավ գտնվող ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով։
-
15.12.2012|
14:57
Երեկ 20-ամյա Ադամ Լանզան Կոնեկտիկուտ նահանգի «Սենդի Հուք» տարրական դպրոցում սպանել է 27 մարդու։ Նրանցից 20-ը 5-10 տարեկան երեխաներ են: ԱՄՆ-ում սուգ է հայտարարված:
-
15.12.2012|
14:55
Եգիպտոսում այսօր մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի առաջին փուլը։ Փաստաթղթի նախագիծը ներկայացրել են նախագահ Մոհամեդ Մուրսին և իսլամիստական կուսակցությունը։ Քվեարկության առաջին փուլը կանցկացվի Կահիրեում, Ալեքսանդրիայում և ևս 8 շրջաններում։ Մյուս շրջանների բնակիչներն իրենց կամքը կարող են արտահայտել մեկ շաբաթ անց։
-
15.12.2012|
14:53
Ռուս-ղազախական հարաբերություններում նոր թնջուկ է ձևավորվում` Բայկոնուր քաղաքի և տիեզերակայանի հարցը: Քաղաքը ՌԴ-ի ենթակայությունից դուրս բերելու մտադրության մասին հայտարարել է Ղազախստանի Ազգային տիեզերական գործակալության տնօրեն Տալգատ Մուսաբաևը մեջլիսում:
-
15.12.2012|
14:51
Թուրքիայի` 1993 թ. ապրիլին մահացած նախագահ Թուրգութ Օզալի մարմնի արտաշիրիմումն ու հետազոտությունը թունավորում ի հայտ չի բերել` ըստ Անկարայում հրապարակված Դատական բժշկության ինստիտուտի աշխատակիցների զեկույցի:
-
15.12.2012|
14:43
Ստանձնելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը` Ֆրանսուա Օլանդը խոստացավ, որ պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Խոստումը կատարելու դեպքում նա կլինի վերջին 20 տարում Անկարա ոտք դրած առաջին ֆրանսիացի նախագահը:
-
14.12.2012|
12:32
Ամերիկյան Time շաբաթաթերթի ընթերցողների մեծամասնությունը առցանց հարցման արդյունքում «Տարվա մարդ» անվանակարգում ընտրել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Հյուսիսկորեացի երիտասարդ ղեկավարին պաշտոնապես այդ կոչումը կշնորհվի մյուս շաբաթ։