Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Հայաստանի իշխանությունը գոնե հասկանու՞մ է, թե ինչ է Ռուսաստանը

Հայաստանի իշխանությունը գոնե հասկանու՞մ է, թե ինչ է Ռուսաստանը
14.07.2024 | 09:05

Հսկայական Ուկրաինան, 50 մլն բնակչությամբ, մտավ Ամերիկայի հովանոցի տակ' ընդդեմ Ռուսաստանի, ու տեսանք արդյունքը։ 2.5 տարվա ընթացքում Ռուսաստանը քանդեց այդ երկիրը՝ գրավելով դրա տարածքի հսկայական հատվածը, թեպետ ամբողջ Արևմուտքը փող ու զենք էր մատակարարում։

Ռուսաստանը քանդեց, ավերեց այդ հսկա և բարեբեր երկիրը' թույլ չտալով, որ Ամերիկան մտնի իր ազդեցության տարածաշրջան։

Հիմա Հայաստանի իշխանությունը, որ ռուսներին սպառնում է, թե մեզ հետ ուժի լեզվով հանկարծ չխոսեք, գոնե հասկանու՞մ է, թե ինչ է Ռուսաստանը։

Ինձ ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ էլ էս գրողի տարած իշխանությունն ու դրա անիծյալ աթոռներն են հետաքրքրում։ Ես մտածում եմ իմ պետականության գոյության մասին, որը Նիկոլն իր ապուշ մանկլավիկներով գլորում է դեպի անդունդ՝ հետևողականորեն թշնամանալով Ռուսաստանի հետ։

Ախր ո՞նց չեք հասկանում, որ ռուսներին, ամերիկացիներին, ֆրանսիացիներին ու նույնիսկ պարսիկներին մենք ամենևին հետաքրքիր չենք, ու եթե պահը գա, ռուսական տանկերը կմտնեն Երևան, կհոշոտեն կիսավեր այս երկիրը, և հենց հայ ժողովուրդը կտուժի։ Ամերիկան էլ կստանա իր բաժինն ու կհեռանա՝ մեզ կրկին թողնելով զոհասեղանին։

Հայրենակիցներ, բավական է ռուսամետ ու ամերիկամետ խաղաք։ Հայամետ, Հայաստանամետ, Հայրենիքամետ եղեք, ի վերջո։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ