Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Արցախում երեխաներ են զոհվում, իսկ ՀՀ իշխանություններին մտահոգում է միայն սեփական շահը

Արցախում երեխաներ են զոհվում, իսկ ՀՀ իշխանություններին մտահոգում է միայն սեփական շահը
19.09.2023 | 21:35

ՀՀ իշխանությունները, կատարյալ դավաճան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարեցին, որ ռազմական առճակատման մեջ չեն մտնելու Ադրբեջանի հետ՝ ըստ էության կոչ անելով Հայաստանի բնակիչներին զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից և խաղաղ հետևել, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հայրենակիցներին Արցախում ենթարկում էթնիկ զտման։

Զուգահեռաբար տեղեկատվական պոռնիկները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվում են Փաշինյանի դավաճանական ռեժիմի վերահսկողության ներքո, փորձում են շեղել հանրության ուշադրությունը՝ համակարգված կերպով պատասխանատվության մեղքը գցելով այս կամ այն արտաքին ուժի վրա։

Արցախում ադրբեջանական հրթիռներից երեխաներ են զոհվում ու վիրավորվում, իսկ ՀՀ իշխանություններին մտահոգում է միայն սեփական շահը։

Հորդորում եմ Հայաստանի ժողովրդին գալ Երևանի Հանրապետության հրապարակ՝ վերջ տալու Հայաստանում իշխանությունը զավթած տականքներին և դավաճաններին։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2417

Մեկնաբանություններ