Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հաղթանակը երբեք լիաթոք չենք տոնել, բայց սգում ենք ազգովի

Հաղթանակը երբեք լիաթոք չենք տոնել, բայց սգում ենք ազգովի
25.04.2023 | 21:30

Մենք չենք գնահատում ունեցածը, բայց հետո ողջ ազգով սգում ենք կորցրածի վրա:

Շուշիի ազատագրումը պետք է հարյուրավոր կինոների սցենար դառնար, բայց այդպես էլ չդառավ։ Շուշիի և ողջ Արցախի ազատագրական պայքարի գաղափարախոսության վրա պետք է սերունդներ մեծանային, բայց չմեծացան:

120 000 հայ, իսկական հայ, ամենազտարյուն հայ 4 ամիս է պատանդ է թշնամու ձեռքում, իսկ մե՞նք...

Մենք շարունակում ենք ապրել, կարծես բան չի եղել։ Կարծես երկու տարի առաջ հազարավոր հայ զինվորներ չեն զոհվել, կարծես մեկ տարի առաջ հարյուրավոր հայ զինվորներ չեն զոհվել, կարծես վերջերս 15 հայ զինվոր չի մոխրացել, կարծես որևէ բան չի եղել։

Մենք զբաղված ենք մեղքը սրա նրա վրա գցելով։ Տո՜ ընդդիմությունն է մեղավոր, տո՜ ռուսը, տո՜ ամերիկացին, բայց երբեք ոչ մենք։

Ես, իրոք, չգիտեմ ինչ է պետք անել, չգիտեմ։ Բայց գիտեմ, որ այսպես շարունակելու դեպքում մենք կկոռչենք պատմության գիրկը։ Աշխարհով մեկ էլ սփռված հայությունը տարին մեկ անգամ Հայաստանի ու Արցախի հիշատակի օր կնշի։ ՈՒ ինչպես միշտ` շատ ճոխ ու ցուցադրական, դա մեր մոտ լավ է ստացվում։

Իսկ հետո, ինչպես այսօր, կշարունակի ապրել, կարծես որևէ բան չի եղել:

Արա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ