«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արայիկ Հարությունյան. Պատերազմի 9-րդ օրն ամփոփում ենք առաջնագծում կայուն հաջողությամբ

Արայիկ Հարությունյան. Պատերազմի 9-րդ օրն ամփոփում ենք առաջնագծում կայուն հաջողությամբ
06.10.2020 | 15:50

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների 9-րդ օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ.

«Ադրբեջանի ահաբեկչական բանակը միայն «Սմերչ» կայանքից ավելի քան 100 հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել»։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարում է՝ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր։ Արցախում մինչև հոկտեմբերի 4-ը զոհվել է 19 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 80-ը։ Բեգլարյանի փոխանցմամբ, զոհերի ճնշող մասն Ադրբեջանի կողմից դիտավորյալ թիրախավորման հետևանքով է։ «Կան հիմնականում հրթիռային, հրետանային հարվածներ, կան դեպքեր անօդաչու թռչող սարքի հարվածից, նույնիսկ ինքնաոչնչացվող հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից, կան դեպքեր բարձր դիպուկությամբ հրթիռային համակարգերի հարվածներից՝ հատկապես վերջին օրերին Ստեփանակերտում, և նաև կան դեպքեր օդուժի հարվածներից՝ ռմբահարումների հետևանքով։ Ադրբեջանը նպատակ է ունեցել խիտ բնակեցված հատվածներին հարվածել, մեծ վնասներ հասցնել մարդկային և նյութական, միգուցե նաև խուճապի, կամ ահաբեկման որոշակի նպատակներ են ունեցել», - հայտարարեց Բեգլարյանը։


Ադրբեջանական կողմից տարածվող տեղեկությունները, թե Հայաստանի տարածքից հրթիռակոծվում են Ադրբեջանի մի շարք բնակավայրեր, Երևանից պաշտոնական մակարդակով հերքում են․ ՊՆ-ն ոչ միայն հերքել էր, այլև հայտարարել՝ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ