Արցախում լուրեր են պտտվում,թե ադրբեջանական անօդաչու թռչող սարքը խփած հովիվի թոռնիկը գրազ է եկել պապիկի հետ, որ հաջորդ անգամ ինքը ռագատկով է դրանց ուղղաթիռը խփելու:
«Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր «արաբական գարուն» կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրամայդանին...