Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Եգիպտոսի նախագահին հրավիրել են Վաշինգտոն

Եգիպտոսի նախագահին հրավիրել են Վաշինգտոն
08.07.2012 | 21:36

Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսին, ով ներկայացնում է «Մուսուլման եղբայրներ» շարժումը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել։ Այդ մասին հայտնել է Մուրսիի օգնականներից մեկը։ Ամենայն հավանականությամբ, Եգիպտոսի նախագահը Օբամայի հետ կհանդիպի սեպտեմբերին, երբ ԱՄՆ կմեկնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար։

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ