Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երբ Տերը նորից վերադառնա, երկնքում նախ Հիսուսի նշանը պիտի երևա

Երբ Տերը նորից վերադառնա, երկնքում նախ Հիսուսի նշանը պիտի երևա
29.06.2018 | 01:39

Այն, որ Հիսուսի վերքերով ենք բժշկվել, ըստ առաքյալի խոսքի, շատերին է հայտնի, բայց որ Հիսուսի Խաչը նույն վերքերն է կրում անաստվածների ու անօրենների ձեռքից, քչերը գիտեն։ Բայց ոչ մի բան ծածուկ չի մնում ու բացահայտվում է իր ժամանակին։


Այս Խաչը նախկինում կանգնած էր Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին։ Այդ հիասքանչ եկեղեցին կառուցվել է հայ վարպետների ձեռքով, ի հիշատակ Անիի խոնարհված նույնանուն եկեղեցու, և ճիշտ նույն չափերով ու ճարտարապետական լուծումով։ Բայց ահա կոմունիստական տարիներին, երբ մոլեգնում էր չարի իշխանությունը, եկեղեցին փակվեց ու սկզբում պահեստի վերածվեց, հետո այն թանգարանի վերածեցին, ապա համերգային դահլիճի, որի սուրբ խորանը որպես բեմ էր ծառայում։


1988-ի երկրաշարժի ժամանակ այն հիմնահատակ փլվեց, իսկ երբ փլատակների տակից հանեցին Խաչը, տեսան, որ բոլշևիկ անաստվածները բազմաթիվ կրակոցներով վիրավորել են այն։
Ամենափրկիչը վերականգնվել է, մնում են ներքին հարդարման աշխատանքները, նոր Խաչ են բարձրացրել եկեղեցու գմբեթին, ի նշան հոգու նորոգության այս ազատ տարիների։ Իսկ ահա այն հին ու վիրավոր Խաչը ի ցույց դրվեց Յոթ վերք եկեղեցու բակում, ի հիշատակ նահատակ հոգևորականների, որոնք բազում են ու երանելի, քանզի նույն չարչարանքներին արժանացան, ինչ մեր Տեր Հիսուսը։


Այդ երանելիների համար Պողոս առաքյալը գրել է.
«Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք. և եթէ որդիներ ենք, ապա և՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու և ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և Իր փառքին» (Հռոմեաց. 8.17)։
Ընթերցողներին հիշեցնենք, որ երբ Տերը նորից վերադառնա, ըստ Հայտնության գրքի, երկնքում նախ Հիսուսի նշանը պիտի երևա, հուրախություն խաչապաշտ քրիստոնյաներիս և ի սարսափ խաչի թշնամիների։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 21026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ