Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՊԵՏՔ ՉԷ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԾԵԼ»

«ՊԵՏՔ ՉԷ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԾԵԼ»
09.10.2009 | 00:00

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ (ՀՅԴ)
-Պարոն Ռուստամյան, Դուք կապ տեսնո՞ւմ եք հոկտեմբերի 10-ին թուրքական խորհրդարանում կայանալիք քննարկումների և Քիշնևում Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման միջև:
-Ղարաբաղյան պրոցեսի հետ, իհարկե, կապ տեսնում ենք, շատ լուրջ կապ ենք տեսնում, և մեր ասածն էլ հենց դա է: Եվ հետո, պարտադիր չէ, որ անպայման ինչ-որ մի բան ստորագրվի Թուրքիայի խորհրդարանական քննարկումներին զուգահեռ ընթացող քիշնևյան այդ հանդիպման ընթացքում, դրանից առաջ կամ հետո, դա ինձ, անկեղծ ասած, այնքան էլ չի հուզում, և պետք չէ այդքան լուրջ խնդիրը տեխնիկական բնույթի հարցի վերածել: Թուրքերը, բնականաբար, կտեսնեն, որ ճնշումներն ուժեղանում են նաև Հայաստանի վրա` Քիշնևում, որն էլ կազդանշանի ձեռնտու առաջընթացի մասին, իրենք երաշխիքներ կստանան, և դրանով բավարարված կհամարեն նաև իրենց երրորդ պայմանը (երկու պայմանն արդեն բավարարվել է), իսկ այդ դեպքում արդեն այլևս ոչինչ չի խանգարի նրանց` փաստաթղթերը վավերացնելու համար:
-Փաստորեն, ըստ Ձեզ, Քիշնևում բանավոր կամ գրավոր պայմանավորվածությո՞ւն ձեռք կբերվի, այո՞:
-Ես կարծում եմ` կողմերն արդեն իսկ լուրջ համաձայնությունների դաշտ են տեղափոխվել, և, բնականաբար, հանգուցալուծման հետ կապված ինչ-որ նոր «ձեռքբերումներ» կլինեն, ու պարտադիր չէ, որ դա փաստաթղթի վրա լինի, որպեսզի ակնհայտ դառնա` Հայաստանն ուղղակի զիջողական դիրքերում է: Որպեսզի այդ կարգի մեղադրանքներ չուղղվեն Հայաստանին, գործընթացի ներքին տրամաբանությունն այնպես կտանեն, որ թուրքական-ադրբեջանական կողմերը համապատասխան երաշխիքներ անպայման կստանան:
-Իսկ ի՞նչ եք կարծում` հայ-թուրքական արձանագրությունները ե՞րբ կստորագրվեն:
-Օրերի հարց է:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ