ԱՄՆ-ի դեսպանի երեկվա ցուցադրական այցը Ազգային ժողով արվեց ցույց տալու համար, որ նա է Հայաստանում իշխանությունը և նա է Հայաստանում որոշումներ կայացնողը...
Եթե ՔՊ հեծանվորդ միապետը թաքնվի բացառապես ոստիկանական բերետների շվաքում, պետք է գիտակցի որ բունկերը դառնալու է մշտական բնակության վայր` մինչև անխուսափելի կալանավորումը ։
Կեսօրից հետո ոստիկաններն ԱԺ-ի մոտ՝ Բաղրամյան փողոցում առհասարակ, ավելի շատ էին, քան թե՝ ցույցի մասնակիցները։
Կներեք, ոչ թե ոստիկանները, այլ ոստիկանության զորքերի ծառայողները...
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպության հանձնելու հնարավորությունը:
Ինչ է դա նշանակում:
Դա շատ պարզ բան է նշանակում. նման փաստաթուղթ ստորագրելով՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպության...