Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԵԹԵ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ ԴԻՄՈՒՄԸ, ՇԱՆՏԱԺԸ ԿԱ ՈՒ ԿԱ»

«ԵԹԵ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ ԴԻՄՈՒՄԸ, ՇԱՆՏԱԺԸ ԿԱ ՈՒ ԿԱ»
08.06.2010 | 00:00

Երբ որէ ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնություն է կիրառում, միանգամից հիշում են մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) ակնկալում նրա կոշտ գնահատականները։ Նախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Հայ ազգային կոնգրեսը խիստ դժգոհեց պաշտպանի կեցվածքից, Լոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե պետք է ՄԻՊ-ը փոխել ԲԻՊ-ի (բռնապետության իրավունքների պաշտպան)։ Սակայն մեկ օր անց, երբ ՄԻՊ-ի գրասենյակը դեպքերի առնչությամբ հայտարարություն տարածեց, ընդդիմության վերաբերմունքը փոխվեց։ Ինչո՞վ է պայմանավորված նման երկակի վերաբերմունքը, հարցրինք մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։
-Մենք որէ մեկի դժգոհ կամ գոհ լինելով չենք կողմնորոշվում ու չենք էլ պատրաստվում տեսնել այն, ինչն իրենք կցանկանային,- ասաց Արմեն Հարությունյանը։- Առաջնորդվում ենք մեր տեսածով։ Մեր հայտարարությունները բաղկացած են երկու մասից` մայիսի 30 31։ 31-ին, իսկապես, սադրանք տեղի ունեցավ, երբ երկու անձ մեր գրասենյակի անունից ներկայացան, իսկ հունիսի 1-ին տարօրինակ երույթ արձանագրվեց, որին հետեց մեր համապատասխան արձագանքը։ Արդեն սովոր ենք, որ մեզ ասում են` լավն են, վատը, ահավոր վատը այլն։ Սա նա քաղաքական տեխնոլոգիա է, որով փորձ է արվում մեզ ուղղորդել, բայց այդ խայծը կուլ չենք տա։ Որտեղ խախտում տեսնենք, ասելու ենք, որտեղ ոչ, չենք ասելու։ Սա է մեր մոտեցումը։
-Ձեր հասցեին հնչած քննադատական խոսքը հիմնականում կրում է այսպիսի բնույթ` Դուք կոշտ, կոնկրետ չեք արձագանքում իրադրությանը։ Այդպե՞ս է։
-Այդպես չեմ կարծում։ Երբեք զերծ չենք եղել կոշտ քննադատություններից, բայց դա չի ենթադրում, որ առաջին իսկ առիթի դեպքում սկսելու ենք խիստ քննադատությամբ զբաղվել։ Որոշ մարդիկ էլ մեզ փորձում են սովորեցնել` ինչ է օմբուդսմենը, բայց հավատացեք, մենք դա լավ գիտենք։ Ավելին, միջազգային օմբուդսմենների կառույցում վերջին տեղը չենք զբաղեցնում, մեր խոսքը հաշվի են առնում։ Հավելեմ, որ ՄԱԿ-ը կոնֆերանս է կազմակերպելու Հայաստանում` Հայաստանի ՄԻՊ-ի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով։ Այնպես որ, ծայրահեղ հայտարարություններ անում ենք այն ժամանակ, երբ ծայրահեղ վիճակ է, ու այլ հնար չկա։ Այս դեպքերի առնչությամբ հայտարարության կարիք կար, որից ս դժգոհ էին, քանի որ համարում էին, որ մեր կոչն ուղղված պիտի լինի միայն ոստիկաններին։ Բայց մենք հիմնվում ենք միայն մեր փորձի վրա. նախորդ տարիներին ՛ ոստիկաններն են խախտել քաղաքացիների իրավունքները, ՛ քաղաքացիների կողմից սադրանքներ են եղել։ Այդ պատճառով էլ կոչ արեցինք օրենքի սահմաններում գործել։
-ՄԻՊ-ը հիմք է ընդունում միայն ի՞ր ներկայացուցիչների տեսածն ու լսածը, թե՞ նա կողմերի։
-Միայն մեր տեսածն ենք հիմք ընդունում, այդ պատճառով էլ բազմիցս ասել ենք, որ եթե ակցիաներ են լինում, մեզ նախօրոք տեղեկացնեն։ Ազատության հրապարակի դեպքերի առնչությամբ երկու օր հայտարարություն չէինք արել, քանի որ այնտեղ չենք եղել։ Որէ մեկի ինֆորմացիան մեզ համար չի կարող հայտարարություն անելու հիմք լինել։
-Այդ դեպքում սուբյեկտիվիզմի գործոնը մեծ չէ՞։ Ինչպե՞ս կարող է ՄԻՊ-ի հայտարարությունը լինել չեզոք։
-Մայիսի 31-ին Սարյանի արձանի մոտ ոստիկանությունը ոչ մի հակաօրինական բան չի արել, մոտեցել է ցուցարարներին ու նախորդ օրվա դեպքերի առնչությամբ հրավիրել ոստիկանություն։ Այստեղից էլ սկսվել է սադրանքը։ Մեր հայտարարության մեջ սա է փաստված։ Հաջորդ օրն ականատես եղանք, թե ինչպես չորս ցուցարարներ Ազատության հրապարակ էին ուզում մուտք գործել, սակայն արգելեցին։ Հիմնավորումն այն էր, թե գիտենք` ինչ եք անելու, դրա համար էլ չենք թողնում։ Այս առնչությամբ էլ հայտարարեցինք, որ քաղաքացիների իրավունքների սահմանափակում է եղել։
-Ոստիկանություն բերման ենթարկվածների մեջ կար նա ԶԼՄ-ների ներկայացուցիչ։ Չե՞ք կարծում, որ այս առնչությամբ հարկավոր էր առանձին հայտարարություն անել։
-Լրագրողը ձերբակալվել էր նախորդ օրը, որին մենք ականատես չենք եղել։ Դրա վերաբերյալ ի՞նչ հայտարարություն անենք։
-Անձամբ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ իրադարձությունը լուսաբանող, լուսանկարող լրագրողին բերման են ենթարկում։
-Եկեք չեզրակացնենք, որ եթե լրագրող է, ուրեմն հաստատ անմեղ է։ ՈՒրիշ բան, եթե պարզվի, որ նա ոչինչ չի արել ու անհիմն են նման մեղադրանքներ հնչեցնում, այլ բան, եթե ասում են, որ նա իր ֆոտոապարատով հարվածել է ոստիկանին, որը նկարահանված է։ Սրա համար, իհարկե, բերման կենթարկեն գործընթաց կսկսեն։ Սա պիտի ապացուցեն, այլապես խայտառակ կլինեն։
-Մեր թերթում «27»-ի գործով խոշտանգումների ենթարկված Նաիրի Բադալյանը հայտարարեց, որ Հայաստանում ՄԻՊ-ի ինստիտուտը ձական բնույթ է կրում, պաշտպանն էլ պետական բյուջեի հաշվին վենետիկներում, ստրասբուրգներում է ման գալիս։ Ձեր գնահատականը։
-Բոլորը կարծում են, որ եթե մեզ ինչ-որ բողոքով են դիմում, պիտի այն բավարարել, այլապես ինչ ուզում, ասում են։ Իհարկե, Վենետիկ էլ, Ստրասբուրգ էլ պիտի գնանք, ինչպես մյուս երկրների օմբուդսմենները, որովհետ դա մեր գործունեության շրջանակում է։ ՈՒ պիտի գնանք պետական բյուջեի հաշվին։ Այդ անձին խորհուրդ կտայի ՄԻՊ-ի օրենքը կարդալ ու նոր մեզ դիմել։ Եթե չի բավարարվում դիմումը, շանտաժը կա ու կա։ Ի դեպ, նշեմ, որ մոտ օրերս Վենետիկ եմ գնում, որտեղ Վենետիկի հանձնաժողովի 20-ամյակն է լինելու, ու, իհարկե, հարկատուների հաշվին։ Եթե այս ամենում հանցակազմ կա, ասեք։
-Որպես Հայաստանի երկրորդ ՄԻՊ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ չափով է այս ինստիտուտը կայացած, քանի որ մարդու իրավունքների պաշտպանից հասարակության գրեթե բոլոր շերտերը դժգոհ են։
-Դժգոհ են, քանի որ կարծում են, թե իրենց բոլոր հարցերը ՄԻՊ-ը պիտի լուծի։ Եթե միջազգային կառույցներն այստեղ են հրավիրում օմբուդսմենների, որպեսզի մեր փորձն ուսումնասիրեն, ուրեմն ինչ-որ բանի հասել ենք։ Ընդ որում, դժվարին պայմաններում, որովհետ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունն են փորձում մեզ օգնել։ Ինչ-որ տեղ անշնորհակալ գործ է։ Համեմատության մեջ կարելի է ասել, որ այս ինստիտուտն ինչ-որ չափով կայացել է։
-Հաճախ է շահարկվում այն տեսակետը, թե ՄԻՊ-ի գրասենյակն աշխատում է իշխանության «դաբրոյով»։
-Իշխանություններին հարցրեք, տեսեք` համաձա՞յն են դրա հետ։ Իշխանությունները համարում են, որ մենք շատ ենք տեղի տալիս ընդդիմությանը։ Իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ լեզու չեն գտնում, մենք էլ նրանց ձեռքը կրակն ենք ընկել։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ