Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՄԱՐԳԱՐԵՆ ԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՐԳԻ ՉԷ»

«ՄԱՐԳԱՐԵՆ ԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՐԳԻ ՉԷ»
28.05.2010 | 00:00

Մինչ Սերժ Սարգսյանը (Ռուսաստանի աչքից հեռու) բրյուսելներում «արևմտվում» էր, արևելաց կողմերում, ոչ ավել-ոչ պակաս, Իրանի նկատմամբ էս բուռն ու թեժ օրերին, Ահմադինեժադի հետ էր հանդիպում հայոց ԿԳ նախարարը (ասում են, չէ՞, «մարգարեն իր քաղաքում հարգի չէ»), որն այս օրերին նույնպես բուռն և թեժ ժամանակներ է ապրում` հայաստանյան «օտարլեզվանի» դպրոցների հաշվով:
ՈՒ սա երկրորդ դեպքն է` ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից հետո, երբ հայաստանյան նախարարն Իրանում արժանանում է բարձր մակարդակի ընդունելության. ոչ ավել-ոչ պակաս Իրանի նախագահի կողմից:
Գուցե դա Իրանի պատասխա՞նն է` այս օրերին տարածաշրջանային քննարկումների մեջ գտնվող Հայաստանի և ղարաբաղյան խնդրի ու ընտրությունների «շուրջ»: Ո՞վ գիտի:
Ըստ իրանական լրատվամիջոցների` ՀՀ ԿԳ նախարարն իր հետ տարել էր նաև ՀՀ նախագահի գրավոր ողջույնները` ուղղված ԻԻՀ նախագահին ու իրանական ժողովրդին (հետո էլ ասում են` կոմպլեմենտար չենք):
Իրանի անչափ ջերմ ընդունելությանն է արժանացել հայոց ԿԳ նախարարը։ Չնայած, պետք չէ զարմանալ, քանի որ Իրանն անչափ մեծ նշանակություն է տալիս կրթությանն ու գիտության ոլորտին ընդհանրապես:
Դե, ինչ գլուխ ցավեցնենք` բարձր մակարդակի այդ ընդունելության ժամանակ մի քանի կոնկրետ արդյունքներ էլ են «գրանցվել». երկու երկրների միջգերատեսչական հարաբերություններում ճանաչվել են Հայաստանի բուհերի դիպլոմները. իսկ դա նշանակում է` նոր ուսանողական «կոնտինգենտ» հայոց բուհերում, ինչն արդեն կոնկրետ «ինվեստիցիա» է, ընդ որում, ճանաչվել են ամենաառանցքային բուհերի դիպլոմները` ԵՊՀ, բժշկական ակադեմիա, պոլիտեխնիկ:
Ի դեպ, կրթության նախարար Արմեն Աշոտյանը, որն այս օրերին հարվածներ է ստանում աջերից, ձախերից, էսեռներից, մենշևիկներից և նույնիսկ բոլշևիկներից` յուրայիններից, մի բանում հաստատ պետք է նախանձած լինի «ֆունդամենտալ» Իրանին. «ինքնաբավ» Իրանը նաև մոդեռնիզացիոն (պահո՜, Մեդվեդևն էլ, փաստորեն, պիտի նախանձի Իրանին) մեծ վերելքի մեջ է... այնտեղ, ըստ «սոցիոլոգիայի»` բնակչության, կրթական համակարգի, բիզնես աշխարհի մոտ հիսուն տոկոսը փայլուն տիրապետում է անգլերենին, սովորում է անգլերեն, ու կրթության նախարարն էլ դրա համար չի քարկոծվում` «առաջինը»:
Բա՜:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ