«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Միայն դասական ապուշը կարող է հավատալ այս հիմարությանը

Միայն դասական ապուշը կարող է հավատալ այս հիմարությանը
13.07.2024 | 07:45

Ադրբեջանը հենց Ալիևի մակարդակով է հայտարարել, որ ոչ մի միլիմետր հող չի հանձնի Հայաստանին ու 2020-ից ի վեր ոչ միայն կատարել է իր խոստումը, այլև էլ ավելի շատ տարածքներ է Նիկոլի օրոք գրավել Հայաստանից:

Սահմանազատումն էլ իրականացվում է ըստ Ալիևի ուզածի. որտեղ ինչ ուզի Նիկոլը տալիս է:

Պոլ լվացող Հակոբն իր ծոծրակը կտեսնի ու երբեք չի տեսնի, որ իրենց նման կապիտուլյանտների Բաքուն որևէ թիզ հող հետ տա:

Պոլ լվացող Հակոբը խաբում է քաղաքականապես անգրագետներին:

Նիկոլ հանդուրժող հասարակությունը ոչ միայն որևէ միլիմետր հող հետ չի ստանալու Ադրբեջանից, այլև պատրաստվի նորանոր տարածքային կորուստների և ստորացումների:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1927

Մեկնաբանություններ