«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Իր անձնական անվտանգությունը շատ ավելի է կարևորում, քան՝ իր քաղաքացիների անվտանգությունը

Իր անձնական անվտանգությունը շատ ավելի է կարևորում, քան՝ իր քաղաքացիների անվտանգությունը
25.03.2024 | 13:12

Վերևի նկարում Նիկոլի նստատեղի ուժեղացված պահպանությունն է: Ներքևի նկարում Աբու Դաբիի «էթիհադ արենա» համերգասրահի բացօթյա ծխարանն է:

Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունեն այս լուսանկարները միմյանց հետ: Ասեմ:

Շաբաթ օրը Երևանի ՄՀՀ-ում «Իմպերիում Օրկեստրան» հրաշալի համերգ տվեց՝ Հանց Զիմերի ստեղծագործությունների կատարմամբ: Նույն օրը Մոսկվայի «Կրոկուսում» ցավալի ողբերգություն՝ ահաբեկչություն էր տեղի ունեցել, ու տասնյակ մարդկանց կյանքեր խլել: Երևանի ՄՀՀ-ում անվտանգության ծառայություն, որպես էսպիսին, ուղղակի, կարելի է ասել, չկար: Ձևական ստուգում էին, անիմաստ հարցեր էին տալիս ու ներս էին թողնում: Բայց, եթե նույնիսկ դա համարենք «բավարար», ապա համերգի ընդմիջման ընթացքում բոլոր ծխողները հնարավորություն ունեին ազատ դուրս գալ ՄՀՀ բակ, ծխել ու անարգել, առանց ստուգման, կրկին վերադառնալ դահլիճ:

Իսկ ինչ կապ ունի «Էթիհադ արենայի» ծխարանը: Այն գտնվում է համերգասրահին կից ներքին տարածքում, հսկողական սարքերից հետո, չծխողների համար նախասրահից անտեսանելի է, որովհետև գրեթե լուսավորված չէ, և, որ ամենակարևորն է, այնտեղից ոչ մի վտանգավոր բան դահլիճ տանել հնարավոր չէ, որովհետև բոլորն արդեն խստագույն ստուգում են անցել հենց գլխավոր մուտքի մոտ:

Այսինքն, Նիկոլն իր անձնական անվտանգությունը բազմաթիվ անգամ ավելի է կարևորում, քան իր քաղաքացիների, իր երկրի հյուրերի անվտանգությունը: Իր նստատեղն ավելի ուժեղ է պաշտպանում, որպեսզի հանկարծ ու հանկարծ օձն իր պորտով, հավքն իր թևով չկարողանա «նեղություն» տալ «ժողովրդավարության բաստիոնի» գլխին: Իսկ մի քանի տասնյակ հազարանոց համերգասրահի անվտանգությունը, երբ նույն օրը, դրանից ժամեր առաջ նմանատիպ վայրում ողբերգական ահաբեկչության ակտ էր եղել, նրա ու նրա ոստիկանների համար գրեթե կարևոր չէ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ