Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Որպես իմպերիալիստական ժողովուրդ անգլիացիները դաժան են, բարոյազուրկ

Որպես իմպերիալիստական ժողովուրդ անգլիացիները դաժան են, բարոյազուրկ
23.07.2023 | 11:50

...Ցեղակրոնի համար առաջնային դաշնակիցը դա ռուս մեծ ժողովուրդն է: Նրա համար չկան Հայաստաններ, այլ կա Հայաստան: Եթե այժմ Հայաստանը խորհրդային է, դա նշանակում է , որ պատմական զարգացման օրենքների համաձայն նա կարող էր միայն լիներ այդպիսին:

Նույնքան տրամաբանական ու հստակ է ցեղակրոնի վերաբերմունքն Անգլիայի՝ Թուրքիայի պաշտպանի նկատմամբ: Անհնար է լինել Թուրքիայի թշնամին, իսկ նրա պաշտպանի բարեկամը: Ցեղակրոնները բարյացակամ են իրենց թշնամու թշնամիների նկատմամբ և թշնամություն են տածում իրենց թշնամու բարեկամների հանդեպ:

Մենք լավ գիտակցում ենք, որ Անգլիան, որի հովանու տակ ապրում են հարյուր միլիոնավոր մահմեդականներ, նախապատվությունը չի տա մի բուռ հայերին: Որպես իմպերիալիստական ժողովուրդ անգլիացիները դաժան են, բարոյազուրկ (ինչպես հռոմեացիներն եին):

Եթե նրանց շահերը պահանջեն, ապա կզոհաբերեն ոչ միայն հայ ժողովրդին, այլև տասնյակ այդպիսի ժողովուրդների:

Մենք ոչինչ չունենք՝ ո՛չ մեծ տարածք, ո՛չ մեծ քանակություն, ո՛չ տնտեսական մեծ հնարավորություններ, հանուն որոնց Անգլիան ցանկանա ճանաչել մեզ իբրև՝ թեկուզ անդրկովկասյան ժողովուրդների ընտանիքի իրավահավասար անդամ...

Արդեն երկար տարիներ, Անգլիայի օրհնությամբ, գործում է պանթուրքիզմը, որի ճանապարհի լայնքով տեղադրված է Հայաստանը, որը հեշտությամբ կարող է վերածվել Անկարայի ու Բաքվի միջև դիակների կամրջի: Ահա ինչով է պետք բացատրել Ցեղակրոն ՈՒխտերի թշնամանքը նաև Անգլիայի հանդեպ:

Այս մասին գիտեն և՛ թուրքերը, և՛ անգլիացիները, այդ պատճառով էլ վերջին տարիներին թուրքական մամուլի օրգանները մեղադրանքներ էին հնչեցնում միմիայն իմ հասցեին, իմ գործունեության դեմ..

Գարեգին ՆԺԴԵՀ

Երկեր, հ.2, էջ՝ 445

Աղասի ԻՍԿԱՄԴԱՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4087

Մեկնաբանություններ