38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • Երբ թվայնացավ սերը...

    Երբ թվայնացավ սերը...

    21.09.2024| 18:22
    Երբեք չեմ ընդունել էն գրառումները, երբ ամուսինն իր Ֆեյսբուքում շնորհավորել է իր կնոջը, ընկերուհուն, նշանածին ծննդյան օրվա կապակցությամբ, կամ գրել, թե ինչքան շատ է սիրում նրան (ու նմանատիպ այլ գրառումներ)։ Ես դա ոչ միայն չեմ ընդունել, այլև կարծել եմ, որ նմանատիպ գրառումների հետևում իրականությունը ոչ այնքան սիրառատ է։ Էդպես եմ կարծել` համոզված լինելով, որ եթե սերն իսկական է, մաքուր ու անաղարտ, անգին ու անմնացորդ, ուրեմն կարիք չկա դրա փայլով շլացնել էն մարդկանց աչքերը, ովքեր ընդամենը կարդալու են էդ երկու տողը, մի հատ սրտիկ դնեն, անցնեն առաջ ու 5 րոպե անց մոռանան գրառումն էլ, դրա հեղինակին էլ, էդ զույգի խնդիրներն էլ։ Կարող եք չհամաձայնվել, բայց ես համոզված եմ, որ նմանատիպ թվայնացված սիրո հետևում անառողջ հարաբերություններ են։ Իսկական սերը, եթե այն իրապես քոնն ես համարում, պետք է լուռ լինի, ապացուցվի գործով, քայլերով , կենցաղով, առաքինությամբ ու բարոյականությամբ։
  • Հայաստանի իշխանության զավթման, յուրացման նախապատրաստման ու դրանում, այսպես կոչված, «ռուսական հետք»- ի վերաբերյալ

    Հայաստանի իշխանության զավթման, յուրացման նախապատրաստման ու դրանում, այսպես կոչված, «ռուսական հետք»- ի վերաբերյալ

    21.09.2024| 15:52
    Հայաստանի քննչական կոմիտեն (ՔԿ) սեպտեմբերի 18- ին հայտարարեց, թե հայաստանում վնասազերծվել է մի խումբ, որն իբրև թե հավաքագրել է մասնակիցներին և Երևանում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպել նրանց նախապատրաստությունը Ռուսաստանում։
  • Շնորհավոր  տոնդ, Հայաստա՛նս, Երկի՛րս, Միա՛կս

    Շնորհավոր տոնդ, Հայաստա՛նս, Երկի՛րս, Միա՛կս

    21.09.2024| 14:30
    «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով»։
  • Էդ անհնարին թվացող բանն իրականություն դարձավ,  բայց մենք չհավատացինք դրան

    Էդ անհնարին թվացող բանն իրականություն դարձավ, բայց մենք չհավատացինք դրան

    21.09.2024| 12:25
    Սովետի տարիներին մի արտահայտություն կար՝ ազատ-անկախ Հայաստան։ Իրականում՝ էդ արտահայտությունը Հայաստանի հետ կապ չուներ, մարդկանց մասին էին ասում, օրինակ, ասում էին՝ գործդ պրծար, ինչ ուզում ես՝ արա, ազատ-անկախ Հայաստան։ Դրա համար էլ ոչ ոք չէր պատժվում էդ բառերի համար, հանգիստ ասում էին։ Ազատ, անկախ Հայաստանն էն աստիճանի անհնարին թվացող բան էր, որ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ ինչ-որ մեկը կարող ա դա բառացի հասկանա։
  • Անկախությունը չպետք է միայն թղթի վրա լինի

    Անկախությունը չպետք է միայն թղթի վրա լինի

    21.09.2024| 11:22
    Նրանք,ովքեր ոտնձգությունններ են կատարել Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ, պաթետիկ խոսքերով շնորհավորում, մաղթանքներ են հղում, այդ խոսքերի անկեղծությանն իրենք էլ չեն հավատում։ Հայաստանի պետական անկախությունը իշխող կլանների կողմից օգտագործվել և օգտագործվում է պետբյուջեն, երկրի հարստությունները թալանելու համար, ուստի բնակչության մի զգալի մասը Հայաստանի անկախությունն . է համարում մեր բոլոր դարդերի պատճառը։ Ցավալի փաստ է, որ Հայաստանը չունի քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական անկախություն։
  • Ժողովրդին դեռ շատ կկերակրեն հերթական պատերազմի սպառնալիքով

    Ժողովրդին դեռ շատ կկերակրեն հերթական պատերազմի սպառնալիքով

    21.09.2024| 07:38
    Իմ խորին համոզմամբ, այս ուղեղի «ասֆալտչիների» իշխանությունը, ըստ Ադրբեջանի հետ անցկացրած «խորաթաների», չի ստորագրի, այսպես կոչված, «խաղաղության» թրքահաճո «թուղթը», Հայաստանի ժողովրդին քթից բռնած դեռ շատ կկերակրեն զանազան մտացածին իրավիճակներով ու սպառնալիքներով, դեռ շատ կչափեն դյուրահավատների վախն արդեն հերթական պատերազմի սպառնալիքներով:
  • «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը

    «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը

    21.09.2024| 06:53
    Բրիտանական այս գիգանտը, թերևս, տարիներ առաջ էր փորձում լքել Ադրբեջանը, բայց փաստն արձանագրվում է այժմ։
  • Նախկինում, հայ-ադրբեջանական ցանկացած միջադեպի դեպքում, Ադրբեջանին կանչում էին «կզարան»

    Նախկինում, հայ-ադրբեջանական ցանկացած միջադեպի դեպքում, Ադրբեջանին կանչում էին «կզարան»

    20.09.2024| 17:28
    Այսօր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն արտահայտությանը, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»: Աբրահամյանը նաև հանգամանալից բացատրել է, թե ինչն ինչոց է, և ո՞ւր են տանում ԱԽՔ-ի այդ «բացահայտումները»:
  • Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց

    Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց

    20.09.2024| 11:46
    Պարտության ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների անճարակությունն այլ ընտրություն չէին թողել. կա´մ պետք է լիներ Գեներալ՝ ամուր ձեռք (պարզվեց՝ այդպիսին չունենք), կամ՝ հոգևորական, մարդկային արժեքներ քարոզող, մարդուն մարդկայնությունը վերադարձնող անհատ...
  • Ես սիրում եմ կյանքի հոտը

    Ես սիրում եմ կյանքի հոտը

    20.09.2024| 10:38
    Ես սիրում եմ խոտի կանաչությունը պուտ-պուտ ընդհատող դաշտային ծաղիկների հոտը, հենց նոր սկսված անձրևից թրջված ասֆալտի հոտը ու անձրևից հետո ծիկրակող արևի հոտը, ծիածանի հոտը, ինչ-որ մեկի բաց պատուհանից առավոտվա սառը օդին խառնվող բոված սուրճի հոտը, հենց նոր կուրծք կերած նորածնից բուրող կաթի հոտը ու հացի փռից քթիդ խփող թարմ հացի հոտը, դանակի տակից դուրս պրծնող կտրտած վարունգի հոտը, կողքովս անցնող գեղեցկուհուց հետո օդի մեջ մնացող մեղմ օծանելիքի հոտը, հարևան բակից եկող ու ախորժակս արթնացնող խորովածի հոտը, սեխի անհարթ մաշկը մթնոլորտի նման պարուրած նուրբ մեղրահոտը, բողբոջած բալենու հոտը, լուսնի քնաբեր շողերից լռած քաղաքի հոտը, սիրահարված ծղրիդի ճռռոցից կտրատվող գիշերվա հոտը։