Թուրքիայի զինված ուժերն այսօր կրակ են բացել Սիրիայի սահմանամերձ շրջանների ուղղությամբ այն բանից հետո, երբ երկու հրետանային հարված է հասցվել թուրքական տարածքներին։
Թուրք-իրանական գազատարը ենթարկվել է ահաբեկչության։ Տուժել է Թուրքիայի բանակի 28 զինծառայող։ Պայթյունը որոտացել է գիշերը Թուրքիայի արևելյան Ագրի շրջանում։ Բռնկված հրդեհը մարվել է, գազի մատակարարումը դադարեցված է։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի հյուրընկելվել էր զվարճալի ժանրի հայտնի հեռուստաշոուներից մեկին։ Իր ելույթի ժամանակ երկրի ղեկավարը հիմնականում անդրադարձել է երիտասարդությանը հուզող հարցերի։
Երեկ մի քանի տասնյակ հազար հույներ Աթենքում մասնակցել են մեկօրյա համընդհանուր գործադուլի։ Մարդիկ բողոքում էին տնտեսական նոր միջոցառումների դեմ, որոնք կառավարությունը մտադիր է ձեռնարկել ֆինանսական հերթական օգնության դիմաց։
Այստեղ չկան միկրոավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ, իսկ մետրոն կառուցման փուլում է: Շատ են անձնական օգտագործման մեքենաները, բայց դրանց կողքին հանրությունն օգտվում է նաև տաքսիներից և ավտոբուսներից:
ՄԱԿ-ի և Արաբական երկրների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին ուղևորվում է Դամասկոս, որպեսզի փորձի համոզել սիրիական իշխանություններին դադարեցնել կրակը։ Դիվանագետն առաջարկում է հոկտեմբերի 26-ին նշվող մահմեդական տոնին հայտարարել զինադադար։
Հայտարարվել է, որ հինգշաբթի փակ են լինելու պետական կառույցները, շատ խանութներ, ինչպես նաև՝ դպրոցները, համալսարանները, բանկերը, դատարանները։ Տրանսպորտը նույնպես կաշխատի խափանումներով։
Ինչպես այսօր հայտնել է տեղի ոստիկանությունը, սպանվածները մահմեդական հովիվների հարձակման զոհն են դարձել։ Գյուղը, որի վրա իրականացվել է հարձակումը, բնակեցված է քրիստոնյաներով։
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...