Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կոալիցիոն կառավարություն

Կոալիցիոն կառավարություն
03.05.2024 | 18:47

Երեկ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել։ Ներկա էին տնտեսագիտական կրթություն, ֆինանսական աշխատանքի կիրառական փորձ ունեցող նախարարներ, փոխվարչապետեր, որոնք իրենց գիտելիքով լի քառակուսի գլուխները կախ լսում էին զրո կրթություն, զրո տնտեսական փորձ, զրո տեսական տնտեսագիտական միտք, զրո վերլուծական գանգատուփ ունեցող մեկին, ով մի հախուռն, անպատրաստ, արկածախնդիր, տխմար, տգետ դատողություններով մինի ֆինանսական հանրահավաք էր բեմադրում և իր իսկ նշանակած քառակուսի գլխների վրա մունաթ էր գալիս, բացարձակապես չիմանալով քննարկվող օրենքի խորքային էությունը, դրա ներդրման յուրահատկությունները, օրենքով կատարվող կարգավորումները և գործիքները։
Վերջում էլ իրեն հատուկ դիմածնոտային, հոնքային ծամածռություններով, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, հայտարարեց, որ իր իսկ նշանակած պաշտոնյաները 2018 թվականից թերացել են և ըստ երևույթին տապալել իրենց ծառայողական պարտականությունները:
Ադրբեջանցիների կուռք դարձած այդ գոյին մի երկու հարց ուղղենք:
1. Դու տնտեսագիտական, ֆինանսական ակադեմիական կրթություն ունե՞ս:
Ո՛չ, չունի:
2. Դու ընդհանրապես բարձրագույն կրթություն ստացե՞լ ես:
Ո՛չ, չի ստացել:
3. Դու երբևէ փոքր, միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվե՞լ ես` կիրառական:
Ո՛չ, չի զբաղվել:
4. Դու տնտեսական հարցերին վերաբերվող որևէ գիտական հրապարակում ունե՞ս արտասահմանյան պարբերականներում:
Ո՛չ, չի ունեցել։
5. Դու Դավոսի կամ որևէ այլ հեղինակավոր համաժողովում ելույթ ունեցե՞լ ես:
Ո՛չ, չի ունեցել:
6. Դու արտասահմանյան ժամանակակից հեղինակավոր տնտեսագետներից որևէ մեկի հետ մասնագիտական հարցերի շուրջ քննարկում կամ թղթակցում ունեցե՞լ ես:
Ո՛չ, չի ունեցել։
Հարցերի և դրանց բացասական պատասխանների թվարկումը թույլ է տալիս մեզ պնդելու, որ գործ ունենք մի պատահական, ոչ արհեստավարժ, ոչ գիտակ, ոչ ուսյալ մեկի հետ, ով սակայն նման պաշարով իսկ չի հապաղում ճվճվալ մասնագետների վրա։
Իսկ ինչու՞ են այդ մասնագետները լռում, ինչու՞ չեն հակադարձում, ինչու՞ չեն մատուցում արհեստավարժ ծառայություն, ինչու՞ չեն տեղը դնում անգետին:
Որովհետև դրանք այդ անգետի ցուցակով են մտել իրենց կաբինետներ և այդ ցուցակը միակուսակցական ամոթալի շարք է։
Հասկանալի է, որ նույն մարդիկ ավելի արդյունավետ կաշխատեին, եթե իրենց համակարգումը կատարվեր իրապես գրագետ, արհեստավարժ և կիրթ ղեկավարի կողմից և է՛լ ավելի արդյունավետ կլիներ, եթե այդ մասնագետների թիկունքում լիներ որևէ քաղաքական ուժ, որը կոալիցիոն աշխատանքի պայմաններում սեփական մրցակցային կադրին թույլ չէր տա դառնալ մի դիկտատորի նոքյար ծառա։
Գրում եմ այս ամենըև եվ մեր երկրին մաղթում կոալիցիոն կառավարում, որը դւկտատուրայից խուսափելու հրաշալի գործիք և ճանապարհ է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ