Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Մնացածը լոլոներ են

Մնացածը լոլոներ են
03.05.2024 | 11:45

Հարց սահմանազատում կոչվող հանձնման գործընթացը արդարացնող գոյացություններին: Դուք ձեր ընտանիքը կվերցնե՞ք, գնաք ապրեք այդ գյուղերում, այդ տներում, որտեղ առաջարկում եք ապրել այդ մարդկանց: Ձեր երեխաներին կուղարկե՞ք այդ դպրոց, որտեղ առաջարկում եք, որ իրենց երեխաներին ուղարկեն այդ մարդիկ: Դե պատասխանեք այս հարցերին ու գնացեք այնտեղ ապրելու, թե չէ մնացածը լոլոներ են:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ