-
11.09.2023|
23:02
Մի հայրենիք թողեցի
ջրերի մեջ։
Մյուսը՝ Սարից այն կողմ...
-
10.09.2023|
23:03
Աշնան պաղությունից ճաքած
հատիկաթափ նուռ եմ հիմա:
Ու՞ր են կայծակի շեղբից դողացող
իմ մատղաշ շիվերը...
-
09.09.2023|
23:05
Չէ՞ որ Արցախով նորից հայացանք,
ներսը մաքրեցինք, իրականացանք,
այո՛, Արցախով մենք անկախացանք,
շուրջը փլվում էր, բայց մենք վեր կացանք...
-
08.09.2023|
23:03
Անտարբերություն,
իզուր ես մեջքով իմ կողմը շրջվել,
ես քեզ չեմ էլ նկատում...
-
07.09.2023|
23:02
Լա՞վ ապրեցի, թե՞ վատ,
կարևոր չէ արդեն,
բայց չապրեցի վհատ.
դրան ապրել կասե՞ն...
-
06.09.2023|
23:04
Ես հայրենիք ունեմ,
դուք՝ տուն՝
ջրահոսքի վրա,
ընդերքները՝ խարխուլ...
-
05.09.2023|
23:06
Ժասիկն Աստծուց շատ է ինձ ներել,
թեև ես երբեք չարություն չեմ արել։
Իմ ապրած կյանքում, կենցաղում և
բնության մեջ սիրո իմ չափանիշը հայրենիքն ու
երեխաներն են եղել...
-
04.09.2023|
23:02
Ձայնը, որ առավոտից հավաքել բոլորին
և, բռունցքի նման համախումբ,
հարվածի հզոր զենքի էր վերածել,
երեկոյան հոգնեց ու հեռացավ:
-
03.09.2023|
23:02
Մի շուն էնքան հաչաց,
որ մի աշուն եկավ։
Մի շուն էնքան հաչաց, թե`
միայնակ եմ, արի՛։
-
02.09.2023|
23:14
Թավշե դիմակով դահիճը անդեմ
իբր օրերիդ մշուշն է վանում,
այնինչ ամենուր դահլիճ է ու բեմ,
ուր քո արյունն է դեռ շատրվանվում...