Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Ախր դուք նույնիսկ այդ մորուքով կնոջ չափ իրավունք ու պատիվ չունեք ձեր սեփական երկրում

Վարդգես ՕՎՅԱՆ. Ախր դուք նույնիսկ այդ մորուքով կնոջ չափ իրավունք ու պատիվ չունեք ձեր սեփական երկրում
12.05.2014 | 16:37

Մեկին ճանաչում եմ։ Աշխատավայրում պետն ու բաժնի վարիչն են գլխին պոպոք կոտրում, թաղամասում հարևաններն ու նրան ճանաչողներն են ձեռ առնում ու նվաստացնում: Աշխատանքից հետո սա գալիս է տուն ու ամեն անգամ բոլորի վրեժն առնում իր խեղճ ու կրակ կնոջից:

Հիմա Հայաստանի բնակչությունն է. իր սեփական երկրում ժամանակավոր տնվոր դարձրին՝ համբերում է, իր երկրի ազգային հարստությունները թալանում, քթից բռնած ծաղրում ու պարբերաբար թափ են տալիս գրպանները, բռնաբարել-սպանել են հավատը, արժեզրկել մշակութային արժեքները, ամեն օր թալանի նորանոր ձևեր են մոգոնում` բերնի վերջին պատառը խլելու համար, «կանաչ լույս» են վառում, որ հեռանա իր երկրից ու՝ համբերում է:
Բայց, արի ու տես, այսքան նվաստացումը, ստորացումը կարծես քիչ էր, Եվրոպայի մի ինչ-որ շոուի առաջին մրցանակ է շնորհվում մի կիսատղամարդ-կիսակնոջ՝ այն էլ մորուքով։ Եվ լցվեց բնակչության վաղուց լցված համբերության բաժակը, պոռթկաց հինգհազարամյա ազգն Հայոց՝ էդ ո՞նց, ինչպե՞ս, քո մորուքով կամ անմորուս նամո՛ւսը, արա՛, էդ չե՞ք, ա՞յդ է ձեր Եվրոպան, սա աշխարհի վե՛րջն է:
Կողքից նայում ես ու նույնիսկ չես կարողանում մի կարգին ծիծաղել։ Եվ ո՞ւմ վրա ծիծաղես, երբ կոտրվող ճյուղի վրա նաև դու ես ու անզոր ես որևէ բան փրկել։ Երբ բեկյալն ինքը չի ուզում փրկվել:
Հարգելիներս, «վերադարձե՛ք ձեր ոչխարներին»։ Ախր դուք նույնիսկ այդ մորուքով կնոջ չափ իրավունք ու պատիվ չունեք ձեր սեփական երկրում, որի տերն եք իբր:
Չարենցը եթե կենդանի լիներ ու, այս ամենը տեսնելով, ինքնասպան չլիներ, երևի կգրեր. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը սեփական կոխկրտված արժանապատվությունը գետնից վեր բարձրացնելու, այն վերագտնելու մեջ է»:

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ