38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Արդյոք ե՞րբ է երկրագունդը refresh ու հետո նաև restart լինելու

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Արդյոք ե՞րբ է երկրագունդը refresh ու հետո նաև restart լինելու
10.03.2014 | 13:13

Ես չգիտեմ ինչ է կատարվում մեր ուղեղի հետ, երբ մենք դադարում ենք զարմանալ: Հիմա կասեք՝ ադապտացվում ենք, այսինքն, մեր ուղեղի որոշ հատվածներ դադարում են իրենց հիմնական ֆունկցիան կատարելուց, և ինչպես օղին է անվերադարձ վերացնում ուղեղի կարևորագույն բջիջները, այդպես էլ այս ադապտացման պրոցեսը բացասաբար է ազդում մեր ուղեղի հետագա գործունեության վրա, ասել է, թե մենք կորցնում ենք ինչ- որ կարևոր բան:
Կամաց- կամաց հետընթաց են ապրում հետաքրքրություն, ակնածանք, տարբերակումներ, ապշանք, ներշնչանք և այլ կենսաբանական դասակարգումներ, որոնք հատուկ են միայն մարդ արարածին, և որոնցով էլ կյանքը մեզ համար եղանակավորման, գունային ու զգացողական տարբերակումներով հարուստ ռեցեպտորների միջոցով հետաքրքիր է թվում:
Հիմա ի՞նչ է ստացվում՝ մենք դադարել ենք զարմանալ:
Չենք զարմանում, երբ ապաշնորհը, համապատասխան կրթություն չստացածը ղեկավարում է մի ամբողջ երկիր, ազգ, նախարարություն, կոմիտե և այլն
Չենք զարմանում, երբ անտաղանդը զբաղեցնում է ոչ իր տեղը, հետ մղելով իսկապես տաղանդավորին և ունակին:
Չենք զարմանում, որ գրեթե ագրեսիվ, անսեռ գոյակցություններն իրենց խեղված, շեղված հոգեբանությամբ գրավում են դիրքեր և անգամ բարձրագույն հարցեր լուծում:
Չենք զարմանում, որ դեռ երեկ գյուղից եկած և արդեն նաբոբայինի կարգավիճակին հասած մեկը կարող է քեզ արհամարհել և իրեն համարել էլիտար, մտնել ամենաթանկ խանութներ և, ծամոնը բերանում, մի քանի հազար դոլար արժողությամբ ինչ- որ բան գնել ու հաջորդ օրը շպրտել, քանզի աչքերի կամ մարմնի հետ չի սազում:
Չենք զարմանում, երբ լսում ենք, որ ինչ- որ մեկն իրեն վայր է նետել, ինքնահրկիզվել է, կախվել է:
Չենք զարմանում, երբ լսում ենք, որ մայրն է լքել երեխային, որ հայրն է կենակցել դստեր հետ:
Չենք զարմանում, երբ բարեկամն է ազգակցին սպանում:
Չե՛նք զարմանում, չե՛նք զարմանում, չե՛նք զարմանում, և սա կոչվում է ԱՊՐԵ՞Լ:
Արդյոք ե՞րբ է երկրագունդը refresh ու հետո նաև restart լինելու:
Ովքե՞ր են այդ բաշիբոզուկները, որոնց խորթ է բնականոն ապրելաձևն ու ապրելաոճը:
Մինչև ե՞րբ ենք այդ թրի տակ մնալու:
Ամեն խնդիր լուծում ունի, իսկ սա՞:
Մի՞թե հենց զարմանքի ու հետաքրքրության պակասն է պատճառը, որ չենք կարողանում լուծել այս խնդիրը:
Բայց դարձյալ մի գեղեցիկ ասույթ իրեն հիշեցնել է տալիս՝
չկա մի գիշեր այնքան տառապյալ, որ չլուսանա:
Ո՞ւր է մեր այդ ԼՈՒՅՍԸ:

Դիտվել է՝ 3810

Մեկնաբանություններ