38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆ. Զզվել եմ Հայաստան «խոպան» եկած «նեոախպարներից»

Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆ. Զզվել եմ Հայաստան «խոպան» եկած «նեոախպարներից»
09.10.2013 | 23:41

Անցյալները այս տարածքների մեջ մի երգչուհու տեսահոլովակ էր տեղադրել բարեկամներիցս մեկը, որ բնականաբար լսեցի: Լսեցի, որովհետեւ տեսահոլովակի տակ մի քանի հիացական գրառում էլ նկատեցի: Լսեցի ու բոլորովին չհասկացա, թե այդ ինչու էին հավանել ու նաեւ որոշել իրենց հիացմունքը բաժանել մեզ հետ, բայց վնաս չունի՝ ճաշակը ընկեր չունի: Եւ այն ինչ պատահեց հետո, իմ եւ միայն իմ մեղքն է, որովհետեւ բարեկամս միայն երգն էր տեղադրել, իսկ ես կեսգիշեից հետո որոշեցի նաեւ այս երգչուհու հետ հարցազրույցները թերթել: Եւ բանից պարզվեց, որ նախկին հայաստանցի ամերիկահայ այդ կինը հիացած է Հայաստանով, Երեւանի նորակառույցներով, քաղաքով ընդհանրապես: Այն հարցին, թե ինչու է դեռեւս 70-ականներին տեղափոխվել Միացյալ Նահանգներ, մի տեսակ հանդիմանանքով ասաց, որ «ժամանակին գնում էին Հայաստանից, չգիտեմ, ասում էին, որ սովետից են փախնում, հիմա՞ ինչու են գնում»: Ինքը, փաստորեն, 25 տարեկանում չի հասկացել որ սովետական ռեժիմն իսկապես անտանելի է, բայց ծնողների հետ մեկնել է, դարձել է 60 տարեկան եւ հիմա էլ չի հասկանում, թե ինչու են մարդիկ տեղ ու տուն ավրում ու հեռանում: Սա չի հասկանում, բայց խոսքի մեջ հատկապես նշում է, որ «բարեգործությամբ է զբաղվում հանուն Հայաստանի»: Հետո թվարկում է «զոհողությունների» հասցեներն ու շարունակում զարմանալ, թե ինչու են մարդիկ այսօր եւ երեկ հեռանում իրենց երկրից: Միայն խոսքի վերջում պարզվեց, որ Հայաստանում ինչ- որ կոչումներ է ստանում, ինչ -որ զանգուլակներ են զարդարում կուրծքը, ինչ- որ համերգներ են կազմակերպում: Ու ամեն ինչ միանգամից հասկացա: Իսկ երբ այս տեսակը հարցազրույց տալիս նաեւ հայերենը «համեմում,, է բավականին ծիծաղաշարժ այն օտար լեզվով, բոլորովին նողկանք ես ապրում: Ես ՎԿԱՅՈՒՄ ԵՄ, թե ՍՈՒՏ է՝ ամբողջ օրդ ֆրանսերեն աշխատելով ու ապրելով, միեւնույն է, հայերենը չես մոռանում: Իսկ Միացյալ Նահանգների ու մասնավորապես «Լոս ԱնջԸլԸսի» պարագային այս «ներկած կաչաղակները» (արտահայտությունը Կիմա Եղիազարյանի հոդվածներից եմ սիրով մեջբերում), 30-40 տարի ապրելով Ամերիկայի մեջ, բոլորովին անգլերեն չեն սովորում: Մի տեսակ զզվել եմ Հայաստան «խոպան» եկած նախկին «ախպարներից,, որ հիմա դարձել են «նեոախպարներ»՝ մոռանալով, թե ինչու է անտանելի եղել սովետական ռեժիմի մեջ ապրելը, չտեսնելով այսօրվա արհավիրքները: Սրանք մի տեսակ լիքը-լիքը բերանով են «հայրենասիրություն» քարոզում ու անհասկանալի քաղաքական իրենց քարոզով նմանում են նույն այն «սփյուռքին», որ «հայրենիքը շատ կը սիրէ, միայն թե հոն հաստատվելու համար կսպասե պստիկները մեծնան», կամ էլ «այնքան կը սիրեն հայրենիքը, որ դեմ չեն ըլլար, եթե իրենց մահկանացուն կնքելե վերջ Պանթեոնի մեջ պստիկ տեղ մը իրենց տան, քանզի աճյուննին հայրենի հողին մեջ հանգչելու կփափագի»: Տարբերակները շատ են ու բոլորն էլ «հայրենասիրական»: Սերն էլ է նույնը «հայրենիքի» նկատմամբ՝ մի՛շտ այս կամ այն կամ բոլոր իշխանությունների հանդեպ է միայն:

Դիտվել է՝ 5686

Մեկնաբանություններ