ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
02.02.2013 | 15:28

Կոնգրեսի շենքում փակ արարողության ընթացքում տեղի է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերիի երդման արարողությունը։ Այս պաշտոնում Քերին փոխարինել է Հիլարի Քլինթոնին, ով պետքարտուղարությունը ղեկավարում էր 2009 թվականից։
Երդման արարողությունն անցկացրել է ԱՄՆ գերագույն դատարանի անդամ Էլենա Քեյգը։ Աստվածաշունչը, որի վրա երդվել է Քերին, բռնել էր նրա կինը՝ Թերեզան։
«Ինձ համար սա շատ մեծ պատիվ է, և ես չեմ համբերում, թե երբ եմ սկսելու աշխատանքը»,- երդման արարողությունից հետո հայտարարել է Քերին լրագրողներին։ Նշենք, որ նա ԱՄՆ 68-րդ պետքարտուղարն է։ Սենատը հաստատել էր նրա թեկնածությունը երեքշաբթի։

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ