Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ավարտվել է Չավեսի հետվիրահատական ապաքինումը

Ավարտվել է Չավեսի հետվիրահատական ապաքինումը
02.02.2013 | 15:27

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ավարտվել է երկրի նախագահ Ուգո Չավեսի հետվիրահատական ապաքինումը, և այժմ սկսվել է վերականգնողական նոր փուլ։ 1999 թվականից Վենեսուելան ղեկավարող Չավեսը նախախագահի պաշտոնում վերընտրվել է 2012թ. հոկտեմբերին։ Մադուրոն նշել է, որ երկրի խորհրդարանի խոսնակն այժմ գտնվում է Կուբայում և շուտով հանդես կգա Չավեսի առողջական վիճակի մասին նոր հայտարարությամբ։

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ