ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սիրիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ

Սիրիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ
02.02.2013 | 15:17

«ժողովրդական զանգվածները պետք է համախմբեն ներքին ռեզերվները և համախմբվեն քաջարի սիրիական բանակի շուրջ»,- ասված է Սիրիայի կառավարության հայտարարության մեջ: Կառավարությունը կոչ է անում բոլորին, ովքեր պետության դեմ են ձեռք բարձրացրել, ճակատագրական մեծ գործի կողմն անցնել, մասնակցել քաղաքական գործընթացին և ազգային երկխոսությանը, որը կփրկի Սիրիան և ապագայի ճանապարհ կբացի: Կառավարությունը գտնում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակմանը Ջեմրայի հետազոտական կենտրոնի վրա աջակցել են ահաբեկչական խմբավորումները, որ իրենց հարձակումներով վնասել են երկրի պաշտպանունակությանը: «Իսրայելը հանդգնեց ագրեսիայի միայն այն ժամանակ, երբ քայքայիչ գործունեության հետևանքով վնասվել էին ռադարները և հակաօդային պաշտպանության համակարգը»: Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ խռովարարները բազմիցս փորձել են գրավել Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջեմրան. «Զինված էքստրեմիստական խմբավորումները, ինչպես Ջեբհատ ալ Նուսրայինն է, դարձել են թուրք-իսրայելակատարյան դավադրության ուղղակի կատարողներ»: Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` պահանջելով դատապարտել սիրիական գիտահետազոտական կենտրոնի ռմբակոծությունը Իսրայելի կողմից:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ