Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Չկա ոչինչ առավել

Չկա ոչինչ առավել
22.01.2013 | 11:45

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին արգելել է միջուկային զենքը: Որոշումը պարտադիր է կառավարության համար` ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը. «Չկա ոչինչ առավել, քան գերագույն հոգևոր առաջնորդի որոշումը, նա է որոշում միջուկային տեխնոլոգիաների ոլորտում մեր գործունեության հիմքերը»: Թեհրանում գտնում են, որ այս որոշումը պետք է բավարար հիմք ծառայի` միջուկային զենքի ստեղծման կասկածները փարատելու համար:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ