Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Նրանք հակառակ են ամե՞ն ինչում

Նրանք հակառակ են ամե՞ն ինչում
18.01.2013 | 20:13

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երևանում ասել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը միացնող աբխազական երկաթուղու գործարկումը հնարավոր է և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն: Նույն օրը Թբիլիսիում այս հայտարարությունն անիրատեսական է անվանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, քանի որ ճանապարհի բացմամբ Ռուսաստանը ցանկանում է օրինականացնել Աբխազիայի օկուպացիան: Նախագահը հիշեցրել է, որ երկաթուղագիծը բավականին մաշված է և Վրաստանն Ադրբեջանի հետ Կարս-Ախլքալաք նոր երկաթուղագիծ է կառուցել, ուստի աբխազական երկաթուղագիծն այլևս կենսական նշանակություն Վրաստանի համար չունի: Իսկ հայկական փոխադրումների համար կան Վերին Լարսի անցակետն ու Փոթիի նավահագիստը: Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել տարբերել Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը և «օկուպանտի ռազմավարական պլանը»:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ