Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Պայթյուն՝ Դամասկոսում

Պայթյուն՝ Դամասկոսում
31.10.2012 | 21:04

Ավելի քան 7 մարդ է զոհվել այսօր Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել շիաների սրբավայրի մոտ՝ մայրաքաղաքի հարավ-արևելյան շրջանում։ Պայթեցվել է ականապատված մոտոցիկլետ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ