Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Սաակաշվիլին ընդունել է պարտությունը

Սաակաշվիլին ընդունել է պարտությունը
02.10.2012 | 15:00

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիրների հաղթանակը։ «Ակնհայտ է, որ «Վրացական երազանքը» ստացել է ձայների մեծամասնությունը»,- հայտարարել է Վրաստանի նախագահը՝ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ։

Ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ, սակայն Բիձինա Իվանիշվիլու գլխավորած քաղաքական ուժն արդեն իսկ հավաքել է ավելի քան 53 տոկոս։

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ