Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
17.10.2013 | 15:02

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 16-40 զույգ և 31-53 կենտ համարների, Խորենացի 24-158 զույգ և 29-157 կենտ համարների, Խորենացի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Նար Դոս 1-30 համարների, Զավարյան 1-60 համարների, Քրիստափորի 1-15 համարների, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Չելյուսկինցիների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ