Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. "На безрыбье и рак рыба"

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. "На безрыбье и рак рыба"
19.02.2013 | 11:49

Այս ընտրությունները եկան ապացուցելու, որ Հայաստանում վաղուց արդեն ոչ գաղափարներ են ընտրում, ոչ էլ անգամ անհատներ։ Պարզապես սոցիալական վիճակը բողոքական հատվածին ստիպում է ձայնը տալ այդ պահին ընդդիմության ամենահավանական թեկնածուին՝ մեկ Լևոն Տեր–Պետրոսյանին, մեկ ԲՀԿ–ին (իհարկե ԲՀԿ–ի պարագայում ընդդիմադիր խոսքը ծիծաղելի է հնչում, բայց, ինչպես ռուսներն են ասում, "на безрыбье и рак рыба"), մեկ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ու կապ չունի, թե ով կլինի հաջորդ 5 տարիների ընթացքում ՀՀ նախագահը, կարևորը սոցիալական խնդիրները, ավելի ճիշտ արդեն հիմնախնդիրները լուծելն է և աշխատատեղերի ստեղծումը։

Դիտվել է՝ 4442

Մեկնաբանություններ