Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ամեն տառաճանաչ ընկել է էլեկտրոնային լրատվության ջանին, ու իր ֆանտազիաներն է դուրս փսխում

Ամեն տառաճանաչ ընկել է էլեկտրոնային լրատվության ջանին,  ու իր ֆանտազիաներն է դուրս փսխում
14.08.2024 | 21:00

Կար ժամանակ, երբ զանգվածային լրատվության հիմնական միջոցը տպագիր մամուլն էր:

Թերթը:

Թերթի գլխավոր, անփոխարինելի նշանակությունը սելյոդկա փաթաթելն էր:

Խանութներում վերացավ տակառով վաճառվող սելյոդկան,

տպագիր մամուլն էլ կորցրեց իր ակտուալությունը:

Հիմա, ամեն տառաճանաչ ընկել է էլեկտրոնային լրատվության ջանին:

ՈՒ իր ֆանտազիաներն է դուրս փսխում:

Փսխոցը լավ է, երբ օրգանիզմն է մաքրում, բայց զզվելի է, երբ շրջապատն է ապականում միայն ու օրգանիզմն էլ մնում է նույնը:

Հարգարժան ԶԼՄ-ներ, հերթական փսխոցից հետո, երբ բերաններդ ջերմուկով ողողելիս կլինեք, մի պահ նայեք

հայելուն ու հարցրեք ինքներդ ձեզ,

թե աշխարհին ու՞մ դեմքով եք ներկայանում, թե Արցախի

կորստի համար քանի՞ հոգի է դատապարտվել, հարցրեք, թե ինչու՞ հասաք այս օրին...

Եթե պատասխան չունենաք, ձայներդ կտրեք գոնե:

Աշխարհի նիստուկաց վերլուծողներիս տեսեք:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3679

Մեկնաբանություններ