Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ուզում են ներկայիս Հայաստանի տարածքում բնակչության մի սիմվոլիկ թվաքանակ մնա

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ուզում են ներկայիս Հայաստանի տարածքում բնակչության մի սիմվոլիկ թվաքանակ մնա
27.11.2013 | 12:03

Ազգերը չեն ծերանում: Պատմությանը հայտնի բոլոր անհետացած ազգերն էլ ջահել - ջահել են անհետացել: Իրանցիներն ինչո՞ւ չեն անհետանում՝ ծեր ազգ են: Ընդհակառակը, ծաղկում և բարգավաճում են: Հրեաները նույնպես հին են. ինչո՞ւ չեն անհետանում, այլ, գիտեք, թե ոնց են վարվում աշխարհի հետ: Որովհետև կառչած են մնացել իրենց անցյալից՝ Թալմուդից ու Թոռայից: Չինացիներն ինչո՞ւ չեն անհետանում, շատ ծեր են. որովհետև դարձյալ կառչած են իրենց անցյալից: Չեն ուզում անգամ իրենց բարդագույն հիերոգլիֆներից հրաժարվել՝ լատինատառի անցնելով: Հավատացեք, ազգերը մեռնում են միայն այն դեպքում, երբ ներսից քայքայվում կամ դրսից քայքայում են նրանց բարոյականության հիմքերը կամ էլ զրկում են վաղվա օրվա նկատմամբ հավատից: Էտրուսկները ջահել - ջահել տարրալուծվեցին հռոմեացիների մեջ, որովհետև նրանց քրմերն իրենց հավատացրել էին, որ իրենք ապրելու կոնկրետ ժամանակահատված ունեն: Ամեն տարի պատի մեջ ոսկե մեխ էին խփում: Երբ վերջին մեխը խփեցին, ու էլ խփելու տեղ չկար, հայտարարեցին, որ իրենց վախճանն արդեն հասել է: Շումերներն ինչո՞ւ ջահել - ջահել անհետացան. որովհետև աքքադները նրանցից բառացիորեն խլեցին նրանց աստվածներին: Հռոմեական կայսրությո՞ւնն ինչու կործանվեց. որովհետև անվերջ պատերազմները, օտար երկրներում անվերջ կոտորվելը նրանց ստիպեց բանակը մշտապես համալրելու համար պլեբեյներին անգամ քաղաքացիություն շնորհել, դեմոգրաֆիական աճ ապահովելու համար սեփական արյունը խառնել օտար արյուններին: Մե՞զ ինչ է եղել: Մեզ հետ էլ է շատ վատ բան կատարվում: Մեզ էլ, ուրիշ ճար չունենալով, ստիպում են արտագաղթել՝ մի կողմից, մյուս կողմից էլ սասանում են մեր ներազգային բարոյականի հիմքերը: Ուզում են ներկայիս Հայաստանի տարածքում բնակչության մի սիմվոլիկ թվաքանակ մնա, որպես մանրադրամ, որով առևտուր կանեն: Բայց ես անուղղելի լավատես եմ: Հավատում եմ, որ նրանք բոլորն էլ գրողի ծոցն են կորչելու: Հավատում եմ, որ մեր ազգը երբեք չի անհետանա, քանի դեռ կգտնվեն մարդիկ, ովքեր միշտ վառ կպահեն նրա մեջ հարգանքն իր անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ:

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ